21:51 23.08.2020
Շքեղ առանձնատներ, ադամանդներ, նրբագույն մետաքսից հանդերձանք. թվում է, թե բրիտանական արքայական ընտանիքի անդամները միայն այսպիսի նվերներ կարող են և պիտի նվիրեն իրենց սիրելիներին, քանի որ թանկարժեք ու եզակի նվերները հենց նրանց համար են ստեղծվում: Սակայն արքայազն Ուիլյամը փորձել է կոտրել կարծրատիպը: Քեմբրիջի 38-ամյա հերցոգը That Peter Couch հաղորդման ժամանակ խոստովանել է, թե ինչ անհեթեթ նվեր է տվել ապագա արքայադուստր Քեյթ Միդլթոնին, երբ նրանք դեռ հանդիպում էին: Արքայազնի կարծիքով՝ այդ նվերն այնքան պրիմիտիվ ու անտեղի էր, որ մինչև հիմա ամաչում է, իսկ Քեյթն էլ առիթը բաց չի թողնում ամուսնուն «խայթելու» համար:
Ուիլյամը խոստովանել է, որ, որպես ռոմանտիկ անակնկալ, սիրելիին նվիրել է…հեռադիտակ:
«Դա դեռ մեր հարաբերություների սկզբում էր: Նվերը շատ գեղեցիկ էր փաթեթավորված: Ես մտածեցի, որ տեսքը շատ լավն է: Համենայն դեպս, ես փորձում էի համոզել ինձ, որ վատ նվեր չի: Քեյթին ասացի. «Դա հրաշալի իր է: Դրա շնորհիվ դու կկարողանաս տեսնել շատ հեռուն»:
«Այսինքն հեռադիտա՞կ: Այ քեզ բան»,- զարմացել է Քեյթը:
Ուիլյամը պատմել է, թե ինքն էլ չգիտեր, թե ինչու էր հենց դա ընտել:
«Ամեն ինչ այնքան էլ լավ չստացվեց, ինչպես ես կարծում էի: Անկեղծ ասած չեմ հասկանում՝ ինչու դա արեցի»:
Ի դեպ Ուիլյամի և Քեյթի հարաբերություններում անհարմար իրավիճակներ շատ են եղել, սակայն ամուսինները հաղթահարել են բոլոր անհարմարություները և երջանիկ են արդեն 9 տարի:
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...
20:52 28.06.2025
Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայումԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...