Գրետա Թունբերգը վերադառնալու է դպրոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Գրետա Թունբերգը վերադառնալու է դպրոց

15:28 25.08.2020

 1 տարվա ընդմիջումից հետո շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը վերադառնալու է դպրոց: Այդ մասին նա հայտնել է «Ինստագրամի» իր էջում ու գրել, որ շատ ուրախ է դպրոց  վերադառնալու համար:

Նրա մայրը ՝ օպերային երգչուհի Մալենա Էրնմանը, դստեր մասին գրքում գրել է, թե որքան բարդ է եղել Գրետայի մանկությունը:

Guardian-ը մեջբերումներ է անում․ «Մեր տունը կրակի մեջ՝ ընտանեկան և կլիմայական  ճգնաժամի տեսարաններ» գրքում  մայրը պատմել է, որ նա աստիճանաբար անհետանում էր, հեռանում դեպի խավար, մի օր նա դադարեց  դաշնամուր նվագել, ծիծաղել, խոսել և ուտել:
Экоактивистка Грета Тунберг
11 տարեկանում նա գրեթե համր էր, օրվա ընթացքում ուտում էր միայն մեկ ավոկադո, մի փոքր բրինձ: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, երբ  մեկ ամսում 10 կգ նիհարեց: Դպրոց վերադառնալուց հետո դասընկերները նրան չընդունեցին: Հետագայում բժիշկները նրա մոտ ախտորոշեցին  Ասպերգերի համախտանիշ:

Բնապհպանական խնդիրների նկատմամբ հետաքրքրություն Թունբերգի մոտ ի հայտ եկավ այն ժամանակ, երբ  դպրոցում ֆիլմ ցուցադրեցին օվկիանոսը հեղեղած պլաստիկի մասին: Մյուս աշակերտներն, ի դեպ, այդ  ֆիլմից առանձնապես չտպավորվեցին:

«Գրետան տեսնում էր այն, ինչ ուրիշները չէին ցանկանում տեսնել։ Կարծես նա անզեն աչքով տեսնում էր ածխաթթու գազերի արտանետումները մթնոլորտ»,- գրել է մայրն այդ գրքում։

Шведская экоактивистка Грета Тунберг на Всемирном экономическом форуме в Давосе. 21 января 2020
2018 թվականի հունվարից յուրաքանչյուր ուրբաթ Գրետան դպրոց  գնալու փոխարեն գնում էր կառավարության շենքի մոտ և պահանջում խստացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցները: Նրա  նախաձեռնությունը վերաճեց միջազգային շարժման՝ FridaysForFuture անունով: Դեկտեմբերին ակտիվիստը հռչակվեց տարվա մարդ՝ Time ամսագրի վարկածով: Ամսագրի 92 տարվա պատմության մեջ Թունբերգը այդ կոչմանն արժանացած ամենաերիտասարդ մարդն է:

Ի դեպ, Ասպերգերի համախտանիշը ընդհանուր հոգեբանական խանգարում է, որը խոչընդոտում է սոցիալական շփմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

BACK_TO_TOP