21:17 25.08.2020
«Չելսիի» նախկին հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը դարձել է «Ռոմայի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
«Ուրախ եմ լինել այստեղ՝ «Ռոմայում»: Ոգևորված եմ այս մարտահրավերով և ներդնելու եմ բոլոր ուժերս, որպեսզի առաջիկա մրցաշրջաններում հասնենք թիմային նպատակներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ինձ այսպես ընդունելու համար»,- ասել է Պեդրոն:
Նա «Չելսիում» հանդես էր գալիս 2015 թվականից, իսկ մինչ այդ պաշտպանել է «Բարսելոնայի» մարզական պատիվը: Պեդրոն Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Պեդրոն «Բարսելոնայի» դպրոցի սան է: Ակումբի համակարգում նա եղել է 2004 թվականից: Կատալոնական ակումբի գլխավոր թիմում անցկացրել է 7 տարի՝ 2008-2015թթ․: Մասնակցել է 204 խաղի և խփել 58 գոլ: 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ՝ երկրի գավաթակիր, 4 անգամ՝ սուպերգավաթակիր: 3-ական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 2 անգամ էլ հռչակվել աշխարհի ակումբային չեմպիոն: Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրել է 65 հանդիպում ու դարձել 17 գոլի հեղինակ: 2010 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն, 2012 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն:
14:37 22.05.2025
Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրըՀաշվի առնելով այն, որ Հոգեկան առողջության իրազեկման ամիսը (Mental Health Awareness Month) նշվում է ամեն տարի մայիսին, Երևանի քաղաքապետարանն, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, համագործակցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, որը քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը: «Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության […] ...
14:26 22.05.2025
Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասինԲոլոր կողմերը շահագրգռված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման արագ իրականացման հարցում՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանքներ են տարվում կոնկրետ անուններով մարդկանց փոխանակելու ուղղությամբ։ Քանի որ խոսքը 1000-ը 1000-ի դիմացի մասին է, ապա, իհարկե, դա որոշակի ժամանակ է պահանջում։ […] ...
14:16 22.05.2025
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանըՀայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում: […] ...
14:07 22.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ըԲացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
13:45 22.05.2025
Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենինԻտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուին։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ ...
13:40 22.05.2025
Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ումՇարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր: Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի […] ...