19:00 26.08.2020
Օգոստոս ամսին Շիրակի մարզի անտառային տարածքներում ուժեղացված հսկողություն է: Պատճառն այն է, որ հենց այս ամսին է անտառներում ստեղծվում հրդեհավտանգ իրավիճակ: Խոտը չորանում է: Սրան գումարվում են հովեկների հաճախակի այցելություններն ու անզգուշությունը, իսկ հետևանքը, որպես կանոն, հրդեհներն են անտառապատ տարածքներում: Շիրակի մարզի անտառներում միայն եղանակը չէ, որ հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծում: Ջաջուռի անտառների մի հատված գտնվում է բարձրավոլտ հոսանքալարերի տակ: Ծառերը բարձրացել ու հասել են հաղորդալարերին: Ջաջուռում հարկադիր ծառահատումների անհրաժեշտություն է առաջացել:
Ջաջուռի անտառում մի քանի տասնյակ ծառերի վրա կացնի հետքեր են: Այսպես անտառապահները նշաններ են թողել: Առանձնացրել են այն սոճիները, որոնք գտնվում են բարձրավոլտ էլեկտրալարերի տակ: Մոտ 50 տարեկան ծառեր են: Բարձրացել են ու հասել հոսանքալարերին:
«Եղևնիները բարձրացել են, գագաթային մասը հասել է բարձրավոլտ հաղորդալարերին: Դա վտանգ է ներկայացնում, կարող է կարճ միացում առաջանալ: Բարձրավոլտ էլցանցերի ղեկավարությունը դիմել է արդեն, որպեսզի այդ վտանգավոր ծառերը հեռացնենք: Բարձրավոլտ հաղորդալարերը երբ անցկացվել են, նախատեսված է եղել, որ դրանցից 15 մետր աջ և ձախ տարածքը պետք է ազատ լինի: Հիմա սպասում ենք թույլտվության, մինչև նոյեմբեր կվերջացնենք աշխատանքը»,- shantnews-ին ասաց «Հայանտառ»-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Մկրտիչ Ալեքսանյանը:
Բարձրավոլտ հոսանքալարերի հարակից տարածքները՝ մոտ 15 մետր շառավղով համարվում են անվտանգության գոտիներ: Ջաջուռի անտառներում այդ անվտանգության գոտիները խախտվել են սոճիների բնական աճի արդյունքում:
«Ներքևի մասից հատում կանենք, որը որպես շինափայտ կամ վառելափայտ կօգտագործվի, կվաճառվի բնակչությանը: Այս տարածքը կազատվի երկար տարիներով: Իսկ եթե թողնենք, Աստված չանի՝ մի փոքր կայծից ամբողջ անտառը կայրվի»,- նշեց Ջաջուռի անտառապետ Սամվել Մինասյանը:
Բարձրավոլտ էլցանցերն ու շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հիմա փաստաթղթային ձևակերպումներ կատարեն ու թույլատրեն Ջաջուռում 50 ծառ հատել: Առայժմ հրդեհավտանգ իրավիճակը մեղմելու այլ տարբերակներ են կիրառում:
Ջաջուռի անտառապահն ինքն է չոր խոտը հնձում, հավաքում: Անասնակեր է տանում, միևնույն ժամանակ անտառը մաքրում: Չոր խոտն ամեն տարի հրդեհի պատճառ է դառնում Գյումրիին հարակից անտառապատ տարածքում: Այս տարի «Հայանտառ»-ի Գյումրիի մասնաճյուղը դիմել էր անտառում խոտը հարկադիր այրելու համար:
Երկու տարի առաջ Գյումրիի, Աշոցքի անտառներում բռնկված հրդեհները մեծ վնասներ էին հասցրել անտառային շերտերին: Իսկ Ջաջուռում դեպքեր չեն եղել: Փոխարենն այստեղ բնական աճն է ավելանում: 1956-ին տնկված անտառը ամեն տարի ընդլայնվում է սոճիների բնական աճի հաշվին:
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...
15:13 08.07.2025
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ ՊեսկովՌուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։ ...
15:05 08.07.2025
Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
14:53 08.07.2025
ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...
14:45 08.07.2025
Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...