18:28 26.08.2020
Մոսկվայում բանակցություններ են կայացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև։ TASS գործակալության փոխանցմամբ՝ Լավրովը հույս է հայտնել, որ ապագայում տեղի չեն ունենա այնպիսի միջադեպեր, այնպիսի բախումներ, ինչպիսին տեղի ունեցավ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին։
«Լեռնային Ղարաբաղի հարցում հարկավոր է առաջնորդվել այն որոշումներով, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից։ ԵԱՀԿ-ի շրջանակներում մշակվել է լուրջ բանակցային բազա։ Իհարկե, չէին խանգարի ավելի ինտենսիվ բանակցությունները, բայց առաջին հերթին այդ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է կարգավորել իրավիճակն ընդհանուր առմամբ, այդ թվում՝ տարբեր միջադեպերի կանխարգելումը։ Մենք հույս ունենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ համանախագահները ծրագրում են այցելել Բաքու և Երևան, ինչպես նաև կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփումները։
Խոսելով հակամարտության կարգավորման նորմատիվ բազայի մասին՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ գոյություն ունեն մի շարք փաստաթղթեր, որոնց տակ ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների։
Այդ փաստաթղթերում, Լավրովի խոսքերով, ամրագրված է կարգավորմանը համալիր մոտեցումը, որը պետք է հանգեցնի խնդրի վերջնական լուծման։ ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ ցավալի կլիներ կորցնել մշակված բազան։
«Այդպիսի փորձեր եղել են, այդ թվում՝ փորձեր փոխել բանակցող կողմերի կազմը, ինչն անընդունելի է համանախագահների համար»,- ասել է Լավրովը։
Իր հերթին Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում, և Բաքուն այս հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի ջանքերի հետ։
«Մենք հատուկ հույսեր ենք կապում, որ Ռուսաստանն ակտիվ դերակատարում կունենա հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ցավով ստիպված եմ նշել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի դիտվում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ասելով, թե Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը։
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...
15:28 08.07.2025
Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...
15:13 08.07.2025
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ ՊեսկովՌուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։ ...
15:05 08.07.2025
Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...