Համագործակցության հուշագիր. կվերականգնվի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքը և գավիթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Համագործակցության հուշագիր. կվերականգնվի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքը և գավիթը

16:40 02.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և շինարարական կազմակերպությունների ղեկավար Նորայր Մարտիրոսյանն այսօր ստորագրել են հուշագիր Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքի և գավթի վերականգնման վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել բարերարին համագործակցության առաջարկի և աջակցության համար ու ընդգծել նման աշխատանքների կարևորությունը. «Շնորհակալություն եմ հայտնում այս գործը ստանձնելու համար: Չափազանց կարևոր է ոչ միայն եկեղեցաշինությունն ու նոր հոգևոր, մշակութային արժեքների ստեղծումը, այլև եղած հարուստ ժառանգության պահպանումը և վերականգնումը: Այս տեսանկյունից սա շատ կարևոր և ուրախալի իրադարձություն է, որը, հուսով եմ, կդառնա լավ օրինակ: Հուշագրի ստորագրումը պետության և մասնավոր ոլորտի համագործակցության հիանալի օրինակ է՝ ի շահ մշակութային ժառանգության և ապագայի»,- ասել է Նարինե Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը կհետևի վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքին և մշտապես կաջակցի:

Ն. Մարտիրոսյանը նշել է, որ տպավորված է իրենց առաջարկին նախարարության արագ արձագանքից, ինչն ավելի է մեծացրել իր ոգևորությունը, գործը մինչև վերջ և սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու պատրաստակամությունը. «Շնորհակալ եմ նախարարությանը մեր առաջարկին արագ արձագանքելու և համագործակցության համար: Սա ինձ համար շատ կարևոր նախաձեռնություն է: Հոգևոր մշակույթի զարգացմանը պետք է նպաստել ոչ միայն մարդաշատ քաղաքներում նոր եկեղեցիներ կառուցելով, այլև լքված վայրերում գտնվող մեր հոգևոր կենտրոնները վերականգնելով: Կարծում եմ՝ եթե ունես գումար աշխատելու հնարավորություն, պետք է նաև կարողանաս աջակցել, ներդրումներ կատարել կարևոր ձեռնարկներում: Հույս ունեմ՝ վերականգնման աշխատանքներից հետո այս գողտրիկ եկեղեցին կգրավի նաև զբոսաշրջիկների ուշադրությունը»,- ասել է բարերարը՝ վստահեցնելով, որ աշխատանքները կիրականացվեն պատշաճ մակարդակով:

Նախատեսվում է, որ Սուրբ Նշան եկեղեցու վերականգնման աշխատանքները կտևեն 3 տարի, սակայն կողմերի համոզմամբ՝ ջանքերի համատեղումը կնպաստի աշխատանքներն ավարտել առավել սեղմ ժամկետներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

11:23 17.06.2025

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...

BACK_TO_TOP