13:12 07.09.2020
«Սա նշանակում է, որ հայցվող տեղեկատվությունը կարող է տրվել մեր կողմից: Բայց սա գործընթաց է, քանի որ անընդհատ նոր տվյալներ են ստացվում. Նավալնին հետագա բուժում է անցնում, ստուգվում է, թե որքան թույն է մնում նրա մարմնում, թե այն արդեն դուրս է եկել»,- բացատրել է նա:
Նախարարը պարզաբանել է, որ տարբեր գերատեսչությունների կողմից քննարկվում է իրավաբանական օգնության խնդրանքը, այդ թվում՝ որոշումը պետք է համաձայնեցվի նմուշները հետազոտած Charite կլինիկայի բժիշկների հետ:
«Հետազոտության արդյունքներում մենք խոսում ենք անձնական տվյալների մասին. թույլտվությունը պետք է տա նա, ում նրանք պատկանում են»,- հավելել է Մաասը:
Նախարարը չի պարզաբանել, թե տվյալ դեպքում ով է այժմ անձնական տվյալների տերը: Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է առողջապահությանը, նկատի են ունենում «անհատականացված տվյալների հատուկ տեսակները»: Նրանք օրենքով պաշտպանված են երրորդ կողմերին փոխանցվելուց, սակայն ոստիկանությունը և դատախազությունը որոշակի դեպքերում կարող են պահանջել այդպիսի տեղեկատվություն:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Մաասի այն պնդմանը, թե Բեռլինը հավանություն է տվել Նավալնիի գործով իրավաբանական օգնության Մոսկվայի խնդրանքին:
Մեկնաբանելով նախարարի խոսքերը՝ ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ մի քանի հարց ունի Գերմանիայի ԱԳՆ-ին:
«Եթե հիվանդի հետազոտությունը դեռ շարունակվում է, ինչպե՞ս կարող եք քաղաքական հայտարարություններ անել, հատկապես՝ մեղադրական ուղղվածությամբ»,- նշել է Զախարովան:
Նա նաև զարմանք է հայտնել, թե ինչու են «քաղաքական գործիչները սկսել խոսել հետաքննությունների և ախտորոշումների մասին, և ոչ թե Գերմանիայի իրավապահ մարմինների և բժշկական հաստատությունների ներկայացուցիչները»:
«Ուրեմն ինչու՞ տեղեկատվության փոխանակում չի սկսվել, ինչո՞ւ չի սկսվել այս հարցում իրավասու մասնագետների գործնական աշխատանքը, և շարունակվում է փորձագիտական հայտարարությունների փոխարինումը քաղաքական կարգախոսներով»,- շարունակել է նա:
Զախարովան նաև հարցրել է, թե գերմանական կողմը ինչ փաստացի տվյալներ է տրամադրել ՆԱՏՕ-ի և ԵՄ գործընկերներին, ինչը նրանց դրդում է նույնական քաղաքական հայտարարություններ անել:
Բացի դրանից՝ ԱԳՆ ներկայացուցիչը հարցրել է, թե երբ Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունը կկարողանա ստանալ պաշտոնական պատասխաններ հայցվող տեղեկատվությունը Մոսկվա փոխանցելու համար:
«Ուրեմն ինչու ԳԴՀ-ն չի բացահայտում այն տվյալները, որոնց հղում է կատարում»,- եզրափակել է նա:
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին РИА Новости-ին ասել է. «Սա մեծ հակառուսական ներկայացում է: Ռուսաստանը, շահագրգռված է պարզել Նավալնիի հետ կատարվածի իրական պատճառները: Մենք պատրաստ ենք լիարժեք համագործակցության բոլոր ոլորտներում: Բայց, ըստ ամենայնի, բոլոր դերերն արդեն նշանակված են: Նրանք պատրաստ են մեզ հենց այնպես, անհիմն և անապացույց մեղադրել՝ նենգորեն և ցինիկաբար այդ կերպ առաջ տանելով իրենց քաղաքական և տնտեսական շահերը»:
Պատգամավորը շեշտել է, որ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը սառեցնելու հնարավորության մասին հիշատակումները միայն հաստատում են այդ ամբողջ պատմության սադրիչ բնույթը:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...