15:37 11.09.2020
Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում` ՀՀ կառավարության կողմից իրականացվող ս ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով։ Այս մասին հաղորդում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Այցի առաջին կանգառը Գրիբոեդովի փողոցում էր, որտեղ արդեն ավարտական փուլում են գտնվում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը 4578 քառակուսի մետր է: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, ապամոնտաժված եզրաքարերի տեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթևեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների և ճանապարհային նշանների տեղադրում, այլ բնույթի ու ծավալի աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը` Սևանի համայնքապետարանը։ Այս ծրագրի իրականացմամբ Սևան քաղաքում ավելացել է հիմնանորոգված փողոցների թիվը։
Մարզպետի այցի հաջորդ կանգառը բազմաբնակարան հինգ շենքերի բակերում էր, որտեղ մեկնարկել է ևս մեկ սուբվենցիոն ծրագիր։ Մեկնարկը տրվել է օրեր առաջ, 3-րդ միկրոթաղամասից` ներառելով Սևան համայնքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37 ա և Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհները: Սուբվենցիոն այս ծրագրով իրականացվող աշխատանքները ներառում են եզրաքարերի ապամոնտաժում և վերատեղադրում, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրում, ճանապարհների հիմնատակի ուղղում և հարթեցում, խճային հիմքի կառուցում, դիտահորերի և ջրընդունիչների բարձրացում կամ իջեցում, ասֆալտբետոնե ծածկի իրականացում: Ասֆալտբետոնե ծածկույթի ընդհանուր մակերեսը 11 հազար 57 քառակուսի մետր է: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 132 միլիոն դրամ:
Իրականացվող աշխատանքների արդյունքում էականորեն կբարելավեն բակերի տեսքը, կստեղծվի հարմարավետ և անվտանգ միջավայր, կկարգավորվի հետիոտների և ավտոմեքենաների երթևեկն ու անցուդարձը:
Գնել Սանոսյանը Գրիբոեդովի փողոցի ասֆալտապատման աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արեց իր նկատառումներն ու դիտողությունները՝ հորդորելով սեղմ ժամկետներում շտկել դրանք:
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...
10:00 10.07.2025
Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...