«Գյումրու քաղաքապետի թեկնածու…»․ում է ձեռնտու սլաքներն իմ վրա թեքելը․Արսեն Ջուլֆալակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+15.09 oC

«Գյումրու քաղաքապետի թեկնածու…»․ում է ձեռնտու սլաքներն իմ վրա թեքելը․Արսեն Ջուլֆալակյան

19:27 12.09.2020

«Երրորդ օրն է, համբերատար ու հետաքրքրութամբ հետևում եմ պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ տարբեր գրառումների, վերլուծությունների, քննարկումների, գնահատականների: Իհարկե, երբեմն հանդիպում են թեկուզ և իրականությանը չհամապատասխանող, սակայն բավական հասուն, հավասարակշռված դիտարկումներ։ Ցավոք դրանց թիվը շատ սահմանափակ է»։Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արսեն Ջուլֆալակյանը։

«Իսկ ահա կենցաղային մակարդակի քննարկումների պակաս չկա… Ու ամենից «հետաքրքիրն» այս հարցում այն է, որ նման դատողություններ են անում նաև մարդիկ, ովքեր առաջին հայացքից կարծես կիրթ են, ուսյալ, սոցիալական պատասխանատվության կրող, հանրային խոսքի կշիռը ենթադրելի իմացող: Ինչևէ..․

Ցավոք մեզանում արդեն վաղուց նորմալ է, որ բոլորը խոսում են ամենից, ու հաճախ այդ անբովանդակ ու չհիմնավորված տեքստերը դառնում են հանրային օրակարգի, քննարկումների առարկա, մինչդեռ իրականությունը լրիվ այլ տեղ էր, իսկ խնդիրը այլ հարցում էր …

Հետևելով իմ վերաբերյալ ինչ-որ շրջանակների դիտարկումներին՝ հստակ տեսանելի է, որ շատ շատերը, բացի մանդատը վայր դնելու՝ իմ կողմից նշված հիմնապատճառից, փորձում են շատ ավելի ինտրիգային պատճառներ գտնել՝ անդրադառնալով դավադրությունների տեսությանը, պաշտոնամոլությանը, քաղաքական ինչ-որ առասպելաբանական պատճառների, որոնք առնվազն ժպիտ են առաջացնում:

Թերևս սա էր պատճառը, որ որոշեցի մի քանի դրվագով որոշակի պարզաբանումներ մտցնել քննարկվող թեմայի շուրջ, իսկ դուք, դրանք լսելուց հետո նոր տեմպով կարող եք շարունակել ձեր «բարձր բովանդակային» քննարկումները…

-Հարգելիներս ես շատ լավ տեղյակ եմ «գրքային պառլամենտարիզմից» ու պայքարի դասերի կարիք բնավ չունեմ. այլ հարց է, որ պայքարը միշտ չէ, որ պետք է տեսախցիկների առջև կամ միայն հանրային հարթակներում իրականացնել, քանզի կարևորը պայքարի արդյունքն է և ոչ թե նրա իրականացման ձևը կամ հանրայնության աստիճանը:

– Պաշտոն երբեք էլ չեմ ուզել և չեմ ուզում, նվիրումով արել եմ իմ գործը, քանի որ հավատացել եմ սպորտի ու կրթության ոլորտում իրական բարեփոխումների հնարավորությանը։ Էստեղ կարող է տեղավորվել նաև «փոխնախարար դառնալու մասին երազանքը», ինչը բնականաբար աբսուրդ է և ծիծաղելի… (եթե տեղյակ լինեք միջազգային կազմակերպություններից ունեցածս առաջարկների մասին, կհասկանք ինչի մասին եմ խոսում)

– Օլիմպիական խաղերի թեման շահարկելուց առաջ մի փոքր մտավարժանք արեք ու փորձեք ճշտել ժամկետները, որ այս տարբերակը գոնե առավել իրատեսական լիներ…

-Ամենից թարմ տարբերակը. «Գյումրու քաղաքապետի թեկնածու…» մոտավոր հասկանում եմ, թե ում է ձեռնտու սլաքները իմ վրա թեքելն այս հարցում: Ասեմ, ինձ՝ որպես թեկնածու մի՛ ստեղծեք ձեզ համար, հետաքրքրվեք իրական թեկնածուներով:

-Միշտ հպարտացել և հպարտանալու եմ մարզիկի իմ մասնագիտությամբ (գիտակցում եմ, շատերին այդ անհասանելի թվացող նվաճումներն ուղղակի տանջում են), բայց երբ փորձում եք օրենսդիրում իմ հայտնվելը կապել զուտ սպորտային վաստակիս հետ, մի քիչ լարեք ձեր միտքը, կարդացեք կենսագրությունս:

-Պարադոքս. մինչև վերջերս գրեթե նույն շրջանակները «մեղադրում» էին մանդատս չդնելու համար… հիմա «մեղադրում» են մանդատը դնելու համար… իրոք, որ իրավիճակը անորոշ է ու անհասկանալի․․․
Լավ եղեք, դեռ կխոսենք»։

 

 

 

https://www.facebook.com/arsjulfalakyan/posts/3467934289930726

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP