Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում

20:54 12.09.2020

Լուսանկարներում Թռչկանի ջրվեժի տարածքն է այսօր։
Ականջալուր լինելով և հետևելով երեկ հնչեցրածս կոչին՝ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Այս օրինակելի նախաձեռնությունն իրականացրել են Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը, մասնաճյուղի առաջին կուրսեցիները, Հայկական «Կարիտաս» ԲՀԿ-ի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաները, ինչպես նաև միացել են Շիրակի մարզպետը և Սարապատ համայնքի ղեկավարը։
Եվս մեկ անգամ կոչ եմ անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով՝ կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունի, այլապես ամենախիստ վարչարարությունն անհրաժեշտություն է դառնալու այս խնդիրը լուծելու համար։
Շնորհակալ եմ հարգելի գործընկերոջս՝ Շիրակի մարզպետին և նրա աշխատակազմին։
#պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալու՛ ենք»,- գրել է նա։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

13:07 10.07.2025

Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Հուլիսի 4-ի գիշերը` ժամը 4-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Սեբաստիայի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի: Բաժնի մոտ ծառայողական մեքենայից իջեցնելիս նրա տաբատից ընկել է կպչուն ժապավենով չորս փաթեթ, ևս 19 փաթեթ […] ...

9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին

12:59 10.07.2025

9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին […] ...

ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում․ Խաբի Ալոնսա

12:50 10.07.2025

ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում․ Խաբի Ալոնսա

Մադրիդիդ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո նշել է, որ թիմը դեռևս շատ բան ունի սովորելու: «Պետք է շատ դետալներ վերլուծենք: Այժմ մենք գիտենք, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք ուզում գնալ: Մենք պատրաստ ենք դրան: ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում: Այսօր մենք շատ […] ...

Նյու Դելիում տեղատարափ անձրևի պատճառով ավելի քան 300 չվերթ է հետաձգվել

12:43 10.07.2025

Նյու Դելիում տեղատարափ անձրևի պատճառով ավելի քան 300 չվերթ է հետաձգվել

Հուլիսի 10-ի գիշերը Նյու Դելիում տեղացած ուժեղ մուսսոնային անձրևներից հետո Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում ավելի քան 300 չվերթ է հետաձգվել, հայտնում է Flightradar ինքնաթիռների հետևման ծառայության տվյալները։ Մոտ 10 ինքնաթիռ փոխել է իր ուղղությունը և վերահասցեավորվել է Ջայպուր և Լաքնաու քաղաքներ վայրէջք կատարելու համար: Հուլիսի 9-ի երեկոյան Նյու Դելիում սկսվել և կեսգիշերից հետո շարունակվել […] ...

Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին

12:35 10.07.2025

Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի […] ...

ՏԱՍՍ-ը պարզել է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

12:30 10.07.2025

ՏԱՍՍ-ը պարզել է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, ՏԱՍՍ-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը: Անհատական ​​շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու […] ...

BACK_TO_TOP