13:59 14.09.2020
Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել իր հանդեպ ոստիկանական բռնությունների վերաբերյալ.
«Ես՝ Արմեն Մհերի Ղազարյանն եմ՝ ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար։ 1997-2007թթ. Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել եմ բազմաթիվ միջազգային հարթակներում. Եվրոպայի պատանիների չեմպիոն և ռեկորդակիր եմ, աշխարհի երիտասարդների չեմպիոն, մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ապահովել եմ առավելագույն՝ 4-րդ հորիզոնական։
Երկարատև, ոչ դյուրին և ակտիվ մարզական կարիերայից հետո քաղաք Սպիտակում սեփական միջոցներով կառուցել եմ մարզասրահ, որտեղ անվճար մարզվում են բոլոր ցանկացողները։ Այս ամենը անում եմ՝ ի հանգստություն իմ խղճի, ի հիշատակ հորս՝ ծանրամարտի վաստակավոր մարզիչ Մհեր Ղազարյանի և ի փառս հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության։
Բաժանմունքի 3-րդ հարկում, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ ենթարկվել եմ խմբակային ծեծի։ Ոստիկանների կողմից իմ նկատմամբ թույլ են տրվել պատիվս ու արժանապատվությունս վիրավորող բազմաթիվ արարքներ։ Մոտավորապես 3 ժամ անց բաց են թողել՝ պայմանով, որ կստորագրեմ ինչ-որ փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ չեմ։
Հաջորդ օրը դիմել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով, որտեղ ստացել եմ ախտորոշում՝ կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նույն օրը դեպքի մասին դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Այս օրերի ընթացքում ինձ հետ կապ են հաստատել Նոր Նորքի ոստիկանության տարբեր աշխատակիցներ, որոնք համոզելու, հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով փորձել են ստանալ սուտ բացատրություն, որ վերոնշյալ դեպքը տեղի չի ունեցել, և ես մարմնական վնասվածքները ստացել եմ այլ հանգամանքներում։ Չանելու դեպքում սպառնացել են «իմ գլխին գործ սարքել»։
Ինձ առավել վրդովվեցրել են ոչ այնքան ոստիկանության բաժանմունքում կրած ֆիզիկական դժվարությունները, որքան պատվիս ու արժանապատվությանս հասցված վիրավորանքները, անօրինականությունը («բեսպրեդելը»), այդ ոստիկանների համոզմունքն առ այն, որ իրենք անպատժելի են և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։
Խնդրի հանրայնացումը չունի որևէ քաղաքական ենթատեքստ և իմ այս հայտարարությունը նպատակ ունի կանխել համակարգը չարաշահող հանցավոր ոստիկանների՝ կոծկող, թաքուն ու վտանգավոր գործողություններն իմ դեմ։
Ծայրահեղ անհրաժեշտություն է, որ անմիջապես դադարեցվեն համակարգում գտնվող այս անձանց աշխատանքային լիազորությունները մինչև քննության ավարտը, որից հետո, հուսով եմ, որ նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Նրանց հետագա գործունեությունը վտանգավոր է ցանկացած ՀՀ քաղաքացու համար, քանի որ իմ փոխարեն կարող է լինել ցանկացած այլ քաղաքացի։ Խորապես համոզված եմ, որ պայքարը նմանատիպ հանցավոր խմբերի դեմ բոլոր ՀՀ քաղաքացիների պարտքն է։
Պատրաստվում եմ պայքարել բոլոր հնարավոր օրինական միջոցներով։ Արդեն իսկ դիմել եմ տարբեր իրավապահ մարմինների։
Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարծում եմ, որ ՄԵՆԱԿ չեմ, և իմ պետությունը պատրաստ է կանգնել իմ կողքին»,- ասված է հայտարարության մեջ:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ոստիկանությունից, թե որն է ոստիկանության արձագանքը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասել է, որ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
19:12 10.07.2025
Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե19:06 10.07.2025
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն ՄիդինՀուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
19:00 10.07.2025
Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում էԲնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...
18:51 10.07.2025
Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...
18:40 10.07.2025
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն ՉախոյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...
18:33 10.07.2025
Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգըՀայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...
18:25 10.07.2025
Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...