23:58 14.09.2020
Վաղվանից քաղաքային տրանսպորտը կաշխատի այլ գրաֆիկով, մի քանի երթուղիներ կհամալրվեն ևս 13 միկրոավտոբուսներով։ Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ուղևորահոսքն ակտիվանում է։ Յոթ ամսվա հարկադիր պարապուրդից հետո թիվ 1 երթուղու ավտոբուսները կրկին կաշխատեն, ի տարբերություն թիվ 40 երթուղու ավտոբուսների:
Նոր ուսումնական տարին բուհերում երկու շաբաթ է՝ սկսվել է, իսկ դպրոցներն այսօրվանից վերաբացվեցին։ Թեև դեռ բնականոն հուն չի մտել, բայց քաղաքային տրանսպորտում ուղևորահոսքի ակտիվություն է նկատվում։ Ցերեկային ժամերին միկրոավտոբուսները երթևեկում են ծանրաբեռնված, բայց վարորդները դժգոհելու պատճառներ գտնում են։
«Ուղևորահոսքի փոփոխություն գրեթե չկա, ուղղակի մեր օրվա հասույթն է ավելացել, մեր «վիռուչկեն» արդեն ավել պիտի մուծենք, բայց հեչ փոփոխություն դեռ չենք նկատել»,- ասում է երթուղայիններից մեկի վարորդը:
Վարորդների աշխատանքն ու քաղաքային 10 երթուղիները կանոնակարգող միակ ընկերությունն էլ հակառակը՝ դիմել է քաղաքապետարանի տրանսպորտի բաժին միկրոավտոբուսների թիվն ավելացնելու թույլտվություն ստանալու համար։
Համալրված տրանսպորտային միջոցները գիծ դուրս կգան աշխատանքային նոր գրաֆիկով։ Աշխատանքային ժամ է սահմանվել առավոտյան 7-ից երեկոյան ժամը 9։ Տրանսպորտի բաժնի պետը, ամեն դեպքում, վստահեցնում է, որ նոր գրաֆիկը ավտոբուսների աշխատանքին էլ է վերաբերում։ ։
«Թիվ 40 երթուղին չի վերականգնվելու միանշանակ` ավտոբուսների բացակայության պատճառով, փորձել ենք ութ մեքենայով միայն թիվ 1 երթուղին շահագործել, քանի որ ծանրաբեռնված երթուղի է, օդանավակայանից Անի թաղամասով է անցնում, ուղևորահոսքը ծանրաբեռնված է, իսկ թիվ 40 երթուղու ուղեգիծը թիվ 22 համարի միկրոավտոբուսներով կհասցնեն սպասարկել»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:
Ավտոպարկում մոտ 7 ամիս կայանած 15 ավտոբուսների կեսն անսարք է, մնացած 8 նորոգումներից հետո վաղվանից պատրաստ են ծանրաբեռնված գիծ դուրս գալու։ Քաղաքային ուղևորատար ավտոպարկում տրանսպորտային միջոցները նույնն են մնացել ու հին են։
Միկրոավտոբուսները փոխարինելու մի քանի ծրագրեր եղել են, բայց չեն իրագործվել։ «ԳԱԶել» մակնիշի ընդամենը 3 նոր միկրոավտոբուսներ օրեր առաջ են ներկրվել, բայց առայժմ փորձարկման նպատակով։
«Երկու նոր միկրոավտոբուսները պիլոտային ծրագրով ենք շահագործելու, ավելի ճիշտ՝ հասկանալու համար, թե արդյոք ռուսական ավտոմեքենաները եկամտաբեր են, արդյոք կարդարացնի իր ծախսերը, քանի տարվա կհանի, հիմա մենք հաշվարկներ ենք անում»,-ասում է Արտյոմ Սարգսյանը:
Նոր մեքենաներից մեկը նախատեսված է տեղաշարժման խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Քաղաքային երթուղիներում աշխատող միկրոավտոբուսների մեծ մասի շահագործման ժամկետը լրացած է, բայց դրանցով կշարունակեն ուղևորներ տեղափոխել։
Քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը նաև երթուղայինների ծանրաբեռնվածության ու սպասարկման որակի պատճառով քաղաքացիներից բողոքներ է ստանում։ Վերահսկողությունն այժմ ոչ միայն տրանսպորտի բաժնինն է, այլև ճանապարհային ոստիկանությանն ու տեսչական խմբինը։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...