09:35 21.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ: Բանն այն է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը բավական աճել է, եւ հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր քայլեր անելու, որպեսզի բարձր վարկանիշը պահպանվեր: ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի դիվանագետներն օտարերկրացի պաշտոնյաների հետ իրենց հանդիպումներում ներկայանցնեն նոր Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրական փոփոխությունները շեշտելու Հայաստանի տարբերությունը Ադրբեջանից` որպես անվտանգության խնդիր: Միաժամանակ նախարարն ինքը պետք է իր հանդիպումներում մշտապես խոսեր այս թեմայով: Բայց արի ու տես, որ, ընդհակառակը, որեւէ քայլ չի արվում:
Պատճառը դժվար չէ ենթադրել. տեսակետ կա, որ սա կազմակերպված սաբոտաժ է, որում իր դերակատարությունն ունի նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Զոհրաբ ՄՆացականյանը նրա կադրն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մնացականյանը դեռ 1993թ. մշտապես աշխատել է Արմեն Սարգսյանի հետ: Ասում են՝ ԱԳ նախարարի պաշտոնում նրա հայտնվելը եւս Սարգսյանի շնորհիվ է»:
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...
17:33 14.05.2025
Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումըԳեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...
17:24 14.05.2025
Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումըԱզգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...