13:39 15.09.2020
Խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուներին և նրանց հասցեին հնչած քննադատություններին, ասել է, որ ԱԺ-ն գործընթաց էր սկսել, որով նպատակ ունեին թարմացնել, նորացնել Սահմանադրական դատարանը և իրենց քաղաքական ուղերձները, իրենց տեսակետն այդ կապակցությամբ և ՍԴ-ում հետագայում դատավորների գործունեությունների հետ կապված ներկայացրել են.
«Մեր անելիքն այդ պահին այդքանով ավարտված էր և սահմանադրական մարմինները, դատավորների ընդհանուր ժողովը, ՍԴ-ն թարմացնելու առումով ներկայացրել են իրենց կարծիքով այն թեկնածուներին, որոնք արժանի են լինել ՍԴ դատարանի դատավորների»,- նշել է Մակունցը։
Նա նաև խոսել է ընդդիմադիրների՝ քվեարկությանը չմասնակցելու մասին: Նրա խոսքերով՝ ընդդիմադիր խմբակցությունների որոշումը մտահոգում է այնքանով, որ նրանք չեն ցանկանում որևէ փոփոխության հետ կապված իրենց որոշումն արտացոլել քվեարկությունում, թեկուզ դեմ քվեարկությամբ։
«Դա իրենց որոշումն է, բայց ես կարծում եմ, որ մենք սրանով անում ենք հստակ արձանագրում, որ գուցե այդ երկու խմբակցությունները գոհ են այն իրավիճակից, որ այսօր կա դատաիրավական համակարգում։ Սա իմ ենթադրությունն է»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...