Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ևս 15 հեկտար տարածքի վրա կառուցապատումը կշարունակվի 2021թվականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ևս 15 հեկտար տարածքի վրա կառուցապատումը կշարունակվի 2021թվականին

18:15 15.09.2020

Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման համար հատկացվեց նախկին ռուսական տանկային զորամասի 21,5 հեկտար տարածքը։ 2019 թվականի օգոստոսին առաջին փուլի շինարարությունը մեկնարկեց մոտ վեց հեկտարի վրա, որի ընթացքում  գրունտային ջրերի մակարդակի բարձրացման պատճառով   ենթակառուցվածքների շինարարության ավարտը նախատեսված ժամկետներից շեղվեց, շահագործվեց միայն սպասարկման ընդարձակ սրահը։

Առաջ եկած խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ եղավ նախագծային փոփոխություններ, հավելյալ ծախսեր ու աշխատանքներ կատարել։ Մեկ տարի անց, այսօր, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը շահագործման հանձնվեց։

«Առայժմ կենտրոնը կծառայի որպես հյուսիսային մաքսատուն-վարչություն, իրականացնելով մաքսատան համապատասխան գործառույթները, ինչպես նաև կկենտրոնանանք հյուսիսային դարպասով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա»,- բացման խոսքում նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում արագ և բարձրակարգ սպասարկում կազմակերպելու համար կառուցվել են նոր ու ընդարձակ սրահներ, իսկ բեռնափոխադրումների իրականացման և բեռների մաքսազերծման համար հարակից հրապարակները  համալրվել են նոր հոսքագծերով։ Կենտրոնում կներդրվի աշխատանքի մեկ պատուհան սկզբունքը։

«Մեկ կենտրոնում կունենանք բոլոր պետական մարմինների կամ ներկայացուցիչները կամ համապատասխան տեղեկատվական  հոսքերի  փոխանակման եղանակով այդպիսի փաստաթղթերը տրամադրելու հնարավորություն։ Ամբողջական կենտրոնի շինարարության ավարտից հետո  կենտրոնը լիարժեք պատրաստ կլինի որպես հյուսիսային սահմանում իրականացվող ամբողջական մաքսային գործառույթների համար համալիր ծառայություններ սպասարկող կենտրոն գործարկելուն»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Նորաբաց սպասարկման կենտրոնում շարունակվում է աշխատակազմի համալրման գործընթացը։ Այս ընթացքում անցկացվում են թափուր աշխատատեղերի համար հայտարարված մրցույթների մասնակիցների ընտրության ու որակավորման դասընթացներ։ Կենտրոնն այժմ ունի 53 աշխատակից։ Նախորդ տարվա դեկտեմբերի գերծանրաբեռնված աշխատանքն հիմա չկա։ Ավտոմեքենաների ներկրման ծավալները վերջին ամիսներին նվազել են նաև համավարակի սահմանափակումների հետևանքով։

«Նախկին ծանրաբեռնվածությունը չի կարող լինել, քանի որ դրույքաչափերի փոփոխության արդյունքում արդեն նոր սակագներով ենք աշխատում, հիմնականը վերաբերում է ավտոտրանսպորտային միջոցներին, արդեն էս նոր  ձևաչափով բավականին ծավալները նվազել են»,- օրվա սպասարկման  ծավալներն է ներկայացրել Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Նարեկ Գևորգյանը։

Ավտոմեքենաների ներկրման աննախադեպ ծավալներով պայմանավորված  շատ տնտեսվարողներ ու անհատ ձեռներեցներ անցած տարի նախատեսված ժամկետներում չհասցրեցին մաքսազերծում իրականացնել։ Ներկրված ավտոմեքենաներից շատերը դեռ կայանած են մնում մաքսատան տարածքում։

Պետեկամուտների կոմիտեում տնտեսվարողների գործունեությունը խթանելու համար մշակվում են նոր օրենսդրական փոփոխություններ։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ ստեղծվում են արտահանման ու ներկրման հավասար պայմաններ և արտոնյալներ հարկային մարմինների համար չկան։

«Հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու  բազմիցս  հիմնավորել ենք։ ՊԵԿ-ը գործառույթներ է իրականացնում առհասարակ էն տնտեսվարողների նկատմամբ, որոնց վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք, համապատասխան առիթներ։ Այս կամ այն շարժառիթով՝ կապելով գործարարի անձը, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ, ստուգումներ չեն նախաձեռնվում։ Դա ես ձեզ վստահեցնում եմ»,- նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Հյուսիսային մաքսատան կառուցման առաջին փուլով ծրագրված աշխատանքներն ավարտված են, հաջորդ տարի կմեկնարկի երկրորդ փուլի շինարարությունը։ Մոտ 15 հեկտար տարածքի վրա կկառուցվեն մաքսային պահեստներ և բեռնատարների ավտոկայանատեղիներ։

Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022 թվականին։ Պետբյուջեից  Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարության համար մինչ օրս հատկացվել է 5 միլիարդ դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

21:25 10.07.2025

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...

BACK_TO_TOP