12:29 17.09.2020
Զեյթունի փլուզված բնակելի շենքի բնակիչներին բնակարան տրամադրելու հարցն այսօր կառավարության նիստի օրակարգում է եղել: Վարչապետը հարկ է համարել ընդգծել, որ տարածքը պետք է վերադարձվի համայնքին, ծառայի որպես ազատ տարածք: Որոշ ժամանակ հետո տարածքում ավտոտնակներ ու կրպակներ չպետք է հայտնվեն:
«Պատահարի հետևանքով 5-րդ մուտքի թվով 12 բնակարաններ փլուզվել են, և բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներով՝ մինչև նրանց խնդրի լուծումը: ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ առաջարկվել է այդ ընտանիքների խնդիրը բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով լուծելու նպատակով նախապատրաստել կառավարության որոշման նախագիծ: Տրամադրված ելակետային տվյալների հիման վրա՝ հաշվարկվել է այդ ընտանիքների ելակետային աջակցության չափը: 1քմ շուկայական արժեքը տվյալ դեպքում 330 հազար դրամ է: Աջակցությունը տրամադրվելու է բնակարանների սեփականատերերին», -ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ վճարումը կկատարվի նոտարի միջոցով: Ավելի ցածր գումարով բնակարան ձեռք բերողների պարագայում հատկացվող ու ավելացած գումարը կմնա նրան, ավելի բարձր գումարով ձեռք բերելու պարագայում բացը պետք է լրացնի ձեռք բերողը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...
21:57 02.07.2025
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետԱյս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...