12:46 17.09.2020
Թուրքիայում սեպտեմբերի 16-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 63 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում, փոխանցում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ 1 օրում անցկացված 112.645 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․771 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է 1.342 առողջացում։
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 262.602 մարդ, իսկ 1.351 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 296.391 և մահվան 7․249 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 855.180-ի։
10:52 04.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր […] ...
10:45 04.07.2025
Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն: ...
10:39 04.07.2025
Էդգար Թորոսյանը՝ «Վանի» գլխավոր մարզիչ«Վանը» հայտարարել է Էդգար Թորոսյանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Թորոսյանը նախկինում աշխատել է «Ալաշկերտում», «Արարատում» և Գյումրիի «Շիրակում»: 2023 թվականին «Շիրակն» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ հասել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: ...
10:30 04.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...