13:56 17.09.2020
Երևանի ավագանին 2020թ. բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դրամ հատկացրեց բուժհաստատություններին: Սա գրեթե եռակի ավելի է 2018թ. համեմատ: Պոլիկլինիկաներում իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ես շատ եմ կարևորում առաջնային օղակի ընդհանուր ծառայությունը, սա կարևորագույն բաղադրիչ է ընդհանուր բուժական համակարգի, պետության տեսակետից: Մենք պետք է կանխարգելենք հիվանդությունները, չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացին գնա, հասնի հիվանդանոց: Կար հանձնարարական իմ կողմից՝ պոլիկլինիկաների բժիշկների, մեր բուժվարչության միջոցով գնահատել, թե առաջնային ինչ տեխնիկական վերազինման կարիք ունենք: Եվ մենք արդեն 2019-2020 թվականներին սկսել ենք վերազինել պոլիկլինիկաները: Տեսականին բավականին մեծ է, բուժսարքավորումները շատ որակով են, ինչը փաստեցին հենց մեր բժիշկները: Արդյունքը զգացվում է, ավելի ճիշտ՝ ախտորոշումն արվում է և ավելի նպատակային»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա ընթացքում պոլիկլինիկաներին 10 տեսակի 325 բուժսարքավորում է հատկացրել, իսկ արդեն այս տարի 11 տեսակի 134 բուժսարքավորում կհատկացվի: Գործընթացն ավարտական փուլում է:
«Գտել ենք այն խոցելի կետերը, որտեղ այդ ամեն ինչի կարիքը եղել է և՛ կանանց կոնսուլտացիայի առումով, և՛ ակնաբուժական, և՛ ռենտգենը, որը մեզ մեծագույն օգնություն էր COVID-ի շրջանում՝ դիմակայելու համավարակը: Մեր նպատակն է հասնել այն կետին, որ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային հիմնարկների միջև տարբերություն չլինի բուժսարքավորումների և որակյալ ծառայությունների առումով, ինչն ավելի մատչելի է համայնքապատկան հիմնարկներում»,- ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
«Սա շարունակական ծրագիր է լինելու. մյուս տարվա բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնենք այս սարքավորումների առկայությունը, տեսնենք, թե որտեղ ինչ արդյունք են տվել դրանք, դրանցով համալրենք այլ պոլիկլինիկաներ, իսկ որտեղ արդեն կան՝ մտածենք, թե ինչ նոր սարքավորումներ է հարկավոր ձեռք բերել»,- ընդգծել է քաղաքապետը:
Առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր մնում է շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ՝ այս տարի արդեն ավարտվել է «Շտապբուժօգնություն» ընկերության երեք ենթակայանների վերանորոգման ծրագիրը: Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներն ըստ առաջնահերթության կշարունակվեն նաև 2021թ.: Նախատեսվում է նաև 5 պոլիկլինիկայի վերանորոգում: Նախագծանախահաշվային փաթեթների մրցույթն արդեն կայացել է:
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...