16:00 17.09.2020
Եվրախորհրդարանը պահանջել է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին նշված է կառույցի կայքում հրապարակված բանաձևում:
Ընդունված փաստաթուղթը օրենսդրական բնույթ չունի, բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր կատարման ենթակա չէ ԵՄ ինստիտուտների և միության անդամ պետությունների կառավարությունների համար:
Բրյուսելը դատապարտել է Նավալնիի ենթադրյալ թունավորումը և կարգադրել միջադեպի հանգամանքների միջազգային հետաքննություն անցկացնել: Նրանք նաև ցանկանում են վարույթում ներգրավել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:
Եվրախորհրդարանը որոշում է կայացրել դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը, նոր պատժամիջոցներ մտցնել ռուս պաշտոնյաների և պետական ծառայողների դեմ և վերանայել ԵՄ քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ: Միության անդամներին կոչ է արվում միջազգային համաժողովներում ամեն կերպ մեկուսացնել Ռուսաստանը, օրինակ՝ չհրավիրել G7-ի հանդիպումներին:
Բացի դրանից՝ Եվրախորհրդարանը որոշում է կայացրել ներդրումներ կատարել Ռուսաստանում ժողովրդավարության զարգացման մեջ և ընդունել ԵՄ ռազմավարություն՝ աջակցելու ռուսական հասարակական կազմակերպություններին, անկախ լրատվամիջոցներին և լրագրողներին:
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...