15:43 17.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։
Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վերջին երկու տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա նաև հույս է հայտնել, որ դիվանագետը Հայաստանում աշխատած 4 տարիները կհիշի որպես փորձառության լավագույն շրջան։ Բարձր գնահատելով «Ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը` նախարարն ընդգծել է առաջիկայում աշխատանքային խմբի հանդիպման և համատեղ գործողությունների հստակ ժամանակացույցի սահմանման կարևորությունը։
Տիկին Դ. Գրիզերը, արձանագրելով, որ իր առաքելության վերջին երկու տարիներն էականորեն տարբերվել են մինչ 2018 թ. հեղափոխությունն ընկած ժամանակահատվածից, խոսել է նախարարության գործընկերների հետ համատեղ աշխատանքի, հանդիպումների ու բարեփոխումների գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Նա առանձնացրել է հատկապես համընդհանուր ներառական կրթության, ռազմավարական ծրագրերի և մանկավարժահոգեբանական ծառայություններին տրամադրած աջակցությունը` անդրադառնալով նաև ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքները բարելավելու և գույքով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Հայաստանում առաքելությունն ավարտող տիկին Գրիզերը տեսակապի միջոցով նախարարության պատասխանատուներին է ներկայացրել իր գործընկեր Դեյվիդ Հոֆֆմանին, որը առաջիկայում փոխարինելու է իրեն։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նոր տնօրեն Դեյվիդ Հոֆֆմանը, ողջունելով գործընկերներին, հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման շրջանում ևս կշարունակվի երկկողմ արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ավարտին նախարար Հարությունյանը հաջողություններ է մաղթել տիկին Գրիզերին և վստահեցրել, որ նախարարությունում նա ունի բարեկամներ և գործընկերներ, որ սիրով կհյուրընկալեն նրան, երբ կրկին այցելի Հայաստան։
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...