Գյումրիում տեղադրվել է էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

Գյումրիում տեղադրվել է էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը

18:40 17.09.2020

Գյումրիում տեղադրվել է էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը:

«Գյումրիում տեղադրվեց էլեկտրական մեքենաների լիցքավորման հանրային առաջին կայանը:

Այսուհետ կարող եք անվճար լիցքավորել ձեր էլեկտրամոբիլները Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում: Կայանը «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի նվերն է Գյումրի քաղաքին:

Մոտ օրերս կտեղադրվի ևս մեկ կայան Շառլ Ազնավուրի հրապարակում»,- գրել է Կարապետ Մխչյանը:

 

Նշենք, որ Շիրակի մարզում  ևս մեկ լիցքավորման հանրային կայան գործում է Մարալիկ քաղաքում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=703215167069988&id=303903937001115

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

11:14 11.07.2025

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

Վարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։   ...

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է

11:08 11.07.2025

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

11:00 11.07.2025

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

10:45 11.07.2025

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

10:44 11.07.2025

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

BACK_TO_TOP