COVID-19-ը սպառնալիք՝ մանկական մահերի կանխարգելման դժվարին ձեռքբերմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

COVID-19-ը սպառնալիք՝ մանկական մահերի կանխարգելման դժվարին ձեռքբերմանը

13:50 18.09.2020

Աշխարհում նվազել են մինչև հինգ տարեկան երեխաների մահացության դեպքերը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի խմբի հրապարակած՝ մահացության նոր գնահատականների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 2019-ին գրանցվել է երբևիցե ամենացածր ցուցանիշը՝ 5,2 միլիոն դեպք, մինչդեռ 1990թ. այս ցուցանիշը 12,5 միլիոն էր։

Անգամ կորոնավիրուսային համավարակից առաջ նորածինները մահվան առավելագույն ռիսկի էին ենթարկվում: 2019 թ. յուրաքանչյուր 13 վայրկյանը մեկ նորածին էր մահանում: Ավելին, մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում բոլոր մահվան դեպքերի 47 տոկոսը տեղի է ունեցել նորածնային շրջանում, ինչը 40 տոկոսով բարձր է 1990-ի նույն ցուցանիշից: Առողջապահական առաջնային ծառայությունների խափանումների հետևանքով նորածին երեխաները կարող են մահանալու շատ ավելի մեծ ռիսկի ենթարկվել: Օրինակ՝ Կամերունում, որտեղ 2019-ին մահանում էր յուրաքանչյուր 38 նորածնից 1-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը փաստում է, որ նորածնային խնամքը, նախածննդյան ստուգումները, ծննդօգնության և հետծննդյան խնամքի ծառայությունները խափանվել են 75 տոկոսով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի հետազոտությունները փաստում են, սակայն, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքվ առողջապահական ծառայությունների գործունեության մեծածավալ խափանումները կարող են վտանգել տասնամյակների ընթացքում ձեռք բերված դժվարին առաջընթացը։

«Համաշխարհային հանրությունը մեծ արդյունքների է հասել երեխաների շրջանում կանխարգելվող մահերի վերացման ուղղությամբ, և մենք չենք կարող թույլ տալ, որ կորոնավիրուսային համավարակը կանգնեցնի մեզ»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Երբ երեխաներին թույլ չի տրվում առողջապահական հաստատություններ մուտք գործել, որովհետև համակարգը գերծանրաբեռնված է, կամ երբ կանայք չեն ուզում հիվանդանոցում ծննդաբերել` վախենալով վարակվելուց, նրանք նույնպես կարող են դառնալ կորոնավիրուսի համավարակի զոհեր: Եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն և խափանված առողջապահական համակարգերի և ծառայությունների վերսկսման համար անհապաղ ներդրումներ չլինեն, հինգ տարեկանից փոքր միլիոնավոր երեխաներ, հատկապես նորածիններ, կարող են մահանալ»:

Երեխաների մահվան կամ մահաբեր հիվանդությունների պատճառները (վաղաժամ ծնունդ, ցածր քաշ, ծննդաբերական բարդություններ, նորածինների սեպսիս, թոքաբորբ, փորլուծություն, մալարիա) կանխելու և վերացնելու համար, առողջապահական ծառայությունները վերջին 30 տարիների ընթացքում հսկայական աշխատանք են իրականացրել: Միլիոնավոր կյանքերի փրկության գործում մեծ դեր են ունեցել պատվաստումները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամռանը հետազոտություն է իրականացրել 77 երկրում, որոնց գրեթե 68 տոկոսը հայտնել է երեխաների պլանային ստուգումների և իմունիզացիայի ծառայությունների որոշ խափանումների մասին: Բացի այդ, երկրների 63 տոկոսը հայտնել է նախածննդյան ստուգումների խափանումների և հետծննդյան խնամքի՝ 59 տոկոս ընդհատումների մասին:

ԱՀԿ-ի տվյալները վկայում են, որ այն կանայք, որոնց հղիությունը վարում են միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստում անցած պրոֆեսիոնալ մանկաբարձները, 16 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ կորցնեն երեխային և 24 տոկոսով ավելի քիչ հավանական, որ վաղաժամ ծննդաբերեն:

Միջազգային երկու հեղինակավոր կառույցների հետազոտությունները վկայում են, որ առողջապահական ծառայությունների խափանումների ամենատարածված պատճառներից են կորոնավիրուսով վարակվելու վախը, առողջապահական կենտրոններից խուսափելը, տրանսպորտի սահմանափակումները, հաստատությունների փակումը կամ գործունեության կասեցումը, սակավաթիվ բուժաշխատողները՝ անհատական պաշտպանական միջոցների (ձեռնոց, դիմակ) բացակայությամբ պայմանավորված, ինչպես նաև ֆինանսական դժվարությունները:

Ջոն Հոփքինս համալսարանի՝ դեռ մայիսին իրականացված նախնական մոդելավորումը ցույց է տվել, որ համավարակի շրջանում առողջապահական ծառայությունների խափանումների պատճառով երեխաների շրջանում մահերի թիվը օրական կարող է գրեթե 6000-ով ավելանալ։

Այս զեկույցներն ու հարցումները ընդգծում են, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու և բարելավելու ծննդաբերական ծառայությունները, ինչպես նաև մայրերի և նորածինների նախածննդյան և հետծննդյան խնամքը` ապահովելով հմուտ բուժաշխատողների ներկայությունը ծննդաբերության ժամանակ: Կարևոր է նաև աշխատանք տանել ծնողների հետ՝ նրանց վախերը փարատելու համար։

Իրավիճակը Հայաստանում
ՀՀ-ում 2019-ին 1990-ի համեմատ՝

  • նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 72 տոկոսով;
  • մինչև հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 76 տոկոսով;
  • դեռահասների մահացության ցուցանիշը կրճատվել 30 տոկոսով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է  ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

12:36 11.07.2025

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

12:28 11.07.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

Եվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ​​ներկայացուցիչը։   ...

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

12:17 11.07.2025

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

12:07 11.07.2025

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...

BACK_TO_TOP