Բժիշկներն ապացուցել են օրական ընդամենը երկու րոպե ֆիզիկական վարժությունների օգուտները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+19.09 oC

Բժիշկներն ապացուցել են օրական ընդամենը երկու րոպե ֆիզիկական վարժությունների օգուտները

23:57 20.09.2020

Հայտնի է, որ ֆիզիկական ակտիվությունը դրականորեն է ազդում առհասարակ առողջության և մասնավորապես ուղեղի վիճակի վրա: Ըստ The Daily Mail- ի՝ դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ չէ ժամեր ծախսել մարզանքների վրա: Նույնիսկ օրական երկու րոպե վարժությունը կարող է բավարար լինել ուղեղի առողջությունն ու հիշողությունը բարելավելու համար:

Հետազոտողները պարզել են, որ ցանկացած վարժություն, նույնիսկ կարճ զբոսանքն օգտակար է 18-ից 35 տարեկան մարդկանց ուղեղի համար: Ֆիզիկական ակտիվությունը օգտակար է, քանի որ այն ավելի ակտիվ է դարձնում նյարդային բջիջները և բարձրացնում դոֆամինի մակարդակը, դրանով իսկ օգնում է սրել ուշադրությունը և ամրապնդել հիշողությունը, քանի որ այդ կապն ապահովում են նյարդահաղորդիչները:

Փորձարկումների ժամանակ պարզվել է, որ կարճ ժամանակահատվածում ֆիզիկական ակտիվությունից հետո բարենպաստ ազդեցությունը տևում է առնվազն երկու ժամ: Եվ ինտենսիվ վարժությունները բերում են երկարաժամկետ բարելավման: Ուղեղի վիճակը բարելավելուց զատ, ֆիզիկական վարժություններն ուժեղացնում են սիրտն ու թոքերը և նվազեցնում 2-րդ տիպի դիաբետի, հիպերտոնիայի և սրտի հիվանդությունների վտանգը:

Յենչեփինգի և Լինչեփինգի համալսարանների Վերլուծություն անցկացրած շվեդ հետազոտողները ենթադրում են, որ մարզանքերը կարող են օգնել երիտասարդներին սովորելու և աշխատելու ընթացքում: Հետազոտությանը մասնակցող բոլոր կամավորները քայլել են, վազել կամ հեծանիվ վարել բավարար կամ միջինից բարձր ինտենսիվությամբ:

Ֆիզիկական ակտիվությունից հետո նրանք թեստեր են հանձնել՝ մտավոր ունակությունները վերլուծելու և հիշողությունը գնահատելու համար (պահանջվել է հիշել 15 բառ): Բոլոր մասնակիցները, որոնք մարզվել են 2 կամ 15 րոպե, կես ժամ կամ մեկ ժամ տևողությամբ, կատարելագործել են իրենց թեստերի արդյունքները և ցույց տվել բարձր կենտրոնացում և խնդիրների լուծման հմտություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP