16:47 18.09.2020
«Ռուսաստանն ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա էր 2019-ին Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելուց: Որոշումը գրեթե կայացվել էր: Խանգարեցին Թբիլիսիում 2019թ հունիսին Ուղղափառության միջազգային խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության հետ տեղի ունեցած իրադարձությունները»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RTINA-ի «Հատուկ հյուր» նախագծի համար Թինա Կանդելակիին տված հարցազրույցում:
Գնահատելով վրաց-ռուսական ներկայիս հարաբերությունները` Լավրովն այն անոմալ է համարել` հույս հայտնելով, որ ժողովուրդը կհաղթահարի այդ երևույթը:
«Համոզված եմ, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորվեն: Մենք տեսնում ենք վրաց քաղաքական գործիչների, որոնք նպաստում են դրան: Առայժմ դրանք դեռ փոքր կուսակցություններ են իշխող վերնախավում, բայց ես համոզված եմ, որ մեր ավանդական, պատմական մերձեցումը կվերականգնվի, իսկ սադրիչները, ովքեր փորձում են թույլ չտալ Վրաստանին վերադառնալ Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններին, կմնան ամոթով»,- ասել է Լավրովը:
https://www.youtube.com/watch?v=r_sHWqCvhYg&feature=youtu.be
Նա հավելել է, որ վրացիների համար Ռուսաստան գալու սահմանափակումներ, գործնականում, չկան: Վրացիները կարող են այժմ էլ ժամանել ՌԴ ու ստանալ մուտքի անցագիր` Թբիլիսիի մեր ՌԴ շահերի բաժնում այլ օտարերկրյա հաստատությունում:
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...
11:39 18.06.2025
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումըՊերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...