Թուրքիան դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր. Իտալիայում ՀՀ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Թուրքիան դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր. Իտալիայում ՀՀ դեսպան

22:18 18.09.2020

Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը հարցազրույց է տվել իտալական «Լա Վերիտա» օրաթերթին, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և դրանում Թուրքիայի դերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մտադրության մասին,  Համբարձումյանը նշել է, որ  Ադրբեջանի կողմից հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:

«Նմանօրինակ սպառնալիքները լավագույնս են ի ցույց դնում այդ պետության իրական դեմքը։ Մենք այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես պետական և միջուկային ահաբեկչության դրսևորում:

Այդ հայտարարությունը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ժողովրդին։ Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից փորձ է արվել «արդարացնել» ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը՝ որպես «էմոցիոնալ» ֆոնին արված հայտարարություն: Իհարկե դա որևէ կերպ չի նվազեցնում Ադրբեջանից եկող սպառնալիքը Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասել է Համբարձումյանը։

Դեսպանի խոսքով՝ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային տարբեր կազմակերպություններում մտահոգություն էր հայտնում ատոմակայանի անվտանգության կապակցությամբ՝ նշելով, որ այն գտնվում է սեյսմիկ գոտում, իբր հնացած է և այլն: Իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ատոմակայանը:

«Կարծում ենք, որ սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի բոլոր այսպես կոչված մտահոգությունները ունեն խսիտ հակահայկական ուղղվածություն:

Ցավոք, մարդկային կյանքը այդ երկրում արժեք չէ, էլ ուր մնաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը»,- հավելել է դեսպանը։

Հարցին՝ թե ինչ կոչ ունի իտալական իշխանություններին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, դեսպանը պատասխանել է, որ  նախևառաջ այս առիթը օգտագործելով ցանկանում է շնորհակալություն հայտնել իտալական իշխանություններին, մասնավորապես ԱԳ նախարար Դի Մայոյին ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր հավասարակշռված մոտեցման համար։

«Բարձր եմ գնահատում հուլիսյան իրադարձությունների ողջ ընթացքում իտալական կողմի ցուցաբերած խոհեմ և հավասարակշռված մոտեցումը։ Իտալական իշխանություններից ակնկալիքն այն է, որ իտալական կողմը շարունակի դրսևորել հավասարակշռված և անկողմնակալ մոտեցում, աջակցել հակամարտությամբ զբաղվող և միջազգային հանրության մանդատն ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող խաղաղ բանակցային գործընթացին։

Միջազգային հանրությանը մոլորեցնում են ձեր և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները հարձակման մասին։ Ի վերջո, մարդիկ ու՞մ հավատան, ո՞վ է հարձակվել։

 

Կարծում եմ՝ երբ չգիտես ում հավատալ, ստիպված ես ապավինել տրամաբանությանը»,- ասել է Համբարձումյանը։

Դեսպանի կարծիքով՝ այն կողմը, որը հարձակվելու մտադրություն ունի, չի պնդում հետաքննության մեխանիզմ ներդնել Հայաստան-Ադրբեջան սահմանին և Ադրբեջան-ԼՂ շփման գծում։ Այն կողմը, որը հարձակվելու մտադրություն չունի, այդպես ուժեղ չի պայքարում այդ մեխանիզմները դնելու դեմ։

«Կամ երբևէ լսե՞լ եք Հայաստանից Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ թշնամական կոչեր։ Ադրբեջանը դա անում է ամենօրյա ռեժիմով։ Ո՞վ է հայերին անվանում թիվ մեկ թշնամի, ո՞վ է Բաքվի փողոցներում կազմակերպում ցույցեր «մահ հայերին» կարգախոսով։

Ներկա ռազմական էսկալացիան ցույց տվեց, թե որքան պահանջված են անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպես օրինակ՝ հրամանատարների միջև ուղիղ կապը, միջազգային, տվյալ պահին՝ ԵԱՀԿ մոնիթորինը, ինչպես նաև վերիֆիկացիոն հետաքննող մեխանիզմները:

Սակայն այդ միջոցառումների ներդրմանը հետևողականորեն դեմ է ոչ թե Հայաստանը, ոչ թե Արցախը, այլ հենց Ադրբեջանը»,- ընդգծել է Համբարձումյանը։

Դեսպանը նաև խոսել է Թուրքիայի դերի մասին այս ամենում, նշելով, որ  Թուրքիայի դերը ապակառուցողական է, ինչպես միշտ։

«Թուրքիան, ցավոք, գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ այն դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր՝ լինի դա Միջերկրականում, Աֆրիկայում, թե Ասիական տարածաշրջանում: Ներկայումս Թուրքիայի կողմից փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել նաև Հարավային Կովկաս: Ադրբեջանին հայտնած անվերապահ աջակցությունը և ԼՂ հակամարտության մեջ նրանց ապակառուցողական դերը միայն մի մասն են այսօրվա Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության»,- եզրափակել է Համբարձումյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է  ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

12:36 11.07.2025

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

12:28 11.07.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

Եվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ​​ներկայացուցիչը։   ...

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

12:17 11.07.2025

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...

BACK_TO_TOP