Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բերման ենթարկվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 26-ամյա Վահե Ն.-ն, 63-ամյա Գառնիկ Ն.-ն և 20-ամյա Լևոն Ջ.-ն:
Պարզվել է, որ Գավառի ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և նրանք Կարմիր գյուղին հարակից «Դուրան» կոչվող հանդամասից պատրաստվել էին գողանալ Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 47-ամյա Արսեն Մարգարյանին պատկանող 40 գլուխ ոչխարը:
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: