Թուրքիան զբաղվելու է լիբիական նավթի արդյունահանմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Թուրքիան զբաղվելու է լիբիական նավթի արդյունահանմամբ

14:03 22.09.2020

Թուրքիան Լիբիայի ներքին հակամարտության կողմերից մեկի՝ «Ազգային համաձայնության կառավարությանը» (ԱՀԿ) հետ համաձայնություն է ձեռք բերել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ըստ այդ պայմանավորվածությունների՝ Թուրքիան օգնելու է Ֆայեզ Սարաջի գլխավորած ԱՀԿ-ին բանակի վերակազմավորման, զինվորականների ուսուցման, լոգիստիկայի և այլ հարցերում: Դրանից բացի, թուրքական մասնավոր ընկերությունները մասնակցելու են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքների ստեղծման կամ վերակառուցման աշխատանքներին, իսկ թուրքական նավթային «Turkish Petroleum Corporation» պետական ընկերությունն իրավունք է ստանում ԱՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նավթի արդյունահանում իրականացնել:

ԱՀԿ-ի պաշտպանության նախարար Սալահադդին Նեմրուշը հայտարարել է, որ սկսել են Թուրքիայի հետ միասին բանակի վերակազմավորման ու զարգացման նախագծերի իրականացումը: Դրանք ներառում են ԱՀԿ-ի բանակի հակաօդային պաշտպանության համակարգի, ռազմական նավատորմի, ահաբեկչության դեմ պայքարի ու հատուկ նշանակության ստորաբաժանումների կազմավորման աշխատանքները: Ըստ լիբիացի պաշտոնյայի՝ 1-ին ուսումնական կենտրոնը հիմնվելու է Տրիպոլիում. առաջնահերթությունը միջազգային չափանիշներին համապատասխան բանակ ստեղծելն է: Նշվում է, որ հիմնվող բանակի կորիզը կազմելու են Թուրքիայի ցամաքային ռազմական դպրոցում սովորող 192 լիբիացի կուրսանտները և Լիբիայում ուսուցում ստացող զինվորականները:

Թուրքիայի հետ համաձայնության շրջանակներում ենթակառուցվածքների արդիականացման նախագիծը նախատեսում է թուրքական մասնավոր ընկերությունների մասնակցությամբ կատարել էներգետիկ, ջրային ռեսուրսների քաղաքային կառավարման ենթակառուցվածքների վերակառուցման, պետական նշանակության շենքերի վերանորոգման և մի շարք այլ աշխատանքներ:

Թուրքական նավթային «Turkish Petroleum Corporation» պետական ընկերության և Լիբիայի պետական նավթային ընկերության համագործակցության արդյունքում նախատեսվում է հիմնել գազի ու նավթի վերամշակման նոր կայաններ:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ առաջիկա օրերին նավթի ու գազի վերամշակման ոլորտում կարևոր քայլեր են սպասվում: Նշվում է նաև, որ դեռևս 2000-ականների 2-րդ կեսին թուրքական պետական նավթային կազմակերպությունը Լիբիայի Սիրթ և Սեբհա շրջանների 11 հանքավայրերում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում դրանցից 9-ում նավթ էր հայտնաբերել: Թուրքական ընկերությունը, սակայն, Լիբիայում սկսված ներքին հակամարտության պատճառով ստիպված էր եղել  կասեցնել 2013-ին այնտեղ հիմնած «Turkish Petroleum Libya Ltd» ձեռնարկության աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

17:11 18.06.2025

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

17:00 18.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

16:50 18.06.2025

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...

«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱ

16:39 18.06.2025

«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Արգենտինական թիմը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին իրենց գոլերով փրկել են լիսաբոնցիներին: Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ է գրանցվել: Արգենտինական թիմից հեռացվել են […] ...

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

16:30 18.06.2025

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

16:20 18.06.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու այս համատեքստում ԱՄՀ-ի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Մտքեր են […] ...

BACK_TO_TOP