23:47 22.09.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա օրինագիծ է ներկայացրել Ռուսաստանի կառավարության ձևավորման ընթացակարգի, դրա կարգավիճակի և գործունեության փոփոխության մասին: Այս մասին հայտարարել Է Պետդումայի օրենսդրության հարցերով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը, փոխանցում է «Интерфакс»-ը։
Օրինագծի տեքստի համաձայն ՝ նախագահն ինքն է նշանակելու կառավարության ղեկավարին, ինչպես նաև փոխվարչապետներին և նախարարներին ՝ Պետդումային հավանությանը արժանանալուց հետո: Նա նաև կարող է պաշտոնից հեռացնել կառավարության ցանկացած անդամի, այդ թվում ՝ վարչապետի, առանց կառավարության ամբողջ կազմը ցրելու։ Դրա հետ մեկտեղ կառավարության ղեկավարը անձնական պատասխանատվություն է կրելու երկրի նախագահի առջև, ասված է պետական շինարարության և օրենսդրության հարցերով Պետդումայի կոմիտեի հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում հստակեցվում է, որ նախագահը պետք է վարչապետի թեկնածությունն առաջադրի իր պաշտոնը ստանձնելուց ոչ ուշ, քան երկու շաբաթ անց: Պետդումային մեկ շաբաթ է հատկացվում ինչպես վարչապետի, այնպես էլ փոխվարչապետների ու նախարարների թեկնածությունները քննարկելու համար ։
«Նոր մեխանիզմում հաշվի են առնվել «ստորջրյա քարերը» և նախատեսված են միջոցներ, որոնք թույլ չեն տա դադարեցնել գործադիր իշխանության աշխատանքը քաղաքական ճգնաժամի դեպքում, եթե Պետական Դուման երկար ժամանակ չհաստատի նախարարների կաբինետի անդամներին»,- պարզաբանել է Կրաշենիննիկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը «բավականին հետևողական» կադրային քաղաքականություն է վարում և այդ պատճառով չի ցանկանում արագ հեռացնել պաշտոնյաներին:
17:39 18.06.2025
Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովըՀունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...
17:24 18.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ըԲացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...
17:11 18.06.2025
Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...
17:00 18.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...
16:50 18.06.2025
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...
16:39 18.06.2025
«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Արգենտինական թիմը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին իրենց գոլերով փրկել են լիսաբոնցիներին: Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ է գրանցվել: Արգենտինական թիմից հեռացվել են […] ...