20:10 24.09.2020
Վերակառուցման և զարգացման բանկի ծրագրով Գյումրիում կատարվող փողոցաշինության ժամկետները փոխվել են:Փողոցաշինական մեծ ծրագրի երկրորդ փուլով Գյումրիում վերակառուցվում է 15 փողոց:Քաղաքի կենտրոնական մասում գտնվող փողոցներն են, որոնց վերակառուցման նախագիծն ի սկզբանե կազմվել է՝ առանց ենթակառուցվածքների մաշվածությունը հաշվի առնելու:Շինարարները փողոցները քանդել են, ինչի հետևանքով ջրի երես է դուրս եկել քայքայված ու մաշված կոյուղատար համակարգը,ինչն էլ նորից նախագծային փոփոխությունների պատճառ է դարձել: Հիմա շինարարները կոյուղատար նոր ցանց են անցկացնում:Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են ու ըստ այդմ փոխվել են փողոցաշինական ծրագրի ժամկետները: Որպես վերջնաժամկետ նշված տարեվերջը տեղափոխվում է 2021 թվական:
Ենթակառուցվածքների նորացման ու նախագծային փոփոխությունների պատճառով ձգձգումներ, շինարարական թերություններ․սա ՎԶԵԲ ծրագրի փողոցաշինության առաջին փուլի ընթացքն էր Գյումրիում: Մի քանի անգամ ժամկետներ փոխվեցին, նոր նախագիծ կազմվեց: ՎԶԵԲ-ի փողոցաշինության երկորդ փուլը պետք է ընթանար՝ նախկին սխալներից հետևություններ անելով: Համենայնդեպս այսպիսին էին պատվիրատուի՝ քաղաքապետարանի պատասխանատուների հայտարարությունները: Բայց մեկնարկից շատ չանցած՝ պարզ դարձավ , որ երկրորդ փուլում էլ առանց նախագծային փոփոխությունների փողոցաշինությունն առաջ չի գնա: Այս անգամ պատճառը քաղաքի կենտրոնի թաղերի կոյուղատար ցանցն է:
Այն ,որ կոյուղատար ցանցը հին է, մաշված, վթարները շատ են, նորություն չէր ո՛չ թաղի բնակիչների, ո՛չ էլ կոյուղին սպասարկող ընկերության ու հավանաբար նաև քաղաքային իշխանությունների համար: Որպես ապացույց բնակիչները հիշում են ընդամենը մի քանի տարի առաջ նույն այս փողոցներում ջրամատակարարաման ցանցի նորացման աշխատանքները: Երբ խրամուղիներ փորվեցին նոր ջրագծեր անցկացնելու համար, հայտարարվեց , որ կոյուղատար ցանցի նորացման ծրագիր է անհրաժեշտ ։
Փողացաշինական աշխատանքների նախագիծը կազմվել էր միայն մայթերի կառուցման ու ասֆալտապատման համար: Բայց հիմնային աշխատանքների ժամանակ շինարարներն իրենք էին հրաժարվել գործը շարունակել: Նոր նախագիծ է կազմվել, համաձայն որի նախ պետք է այս թաղերի կոյուղատար համակարգը նորացվի:
Յուրաքանչյուր փողոցում մեկական տեխնիկա է աշխատում և բանվորական ոչ մեծ բրիգադ: Բոլոր փողոցները քանդված են, անանցանելի ու դեռ կոյուղատար ցանցի նորացման աշխատանքները չեն ավարտվել: Շինարարը բացատրում է ՝ նոր կոյուղատարի անցկացման համար շատ աշխատուժ չի պահանջվում՝ խրամուղիները տեխնիկան է փորում: Երբ հերթը հասնի մայթերի կառուցմանն ու եզրաքարերի տեղադրմանը, բանվորների թիվը մի քանի անգամ ավելանալու է: Իսկ մինչև տարեվերջ այս փողոցները ասֆալտապատ չեն լինի։
« Ժամանակացույցը չեմ կարող այս պահին ասել կոնկրետ, բայց արդեն մյուս տարվա հետ կապված է ։Աշխատանքներ կլինեն, որ կմնան , հաջորդ տարվա մեջ կարվեն: Ինչքան հասցնենք կանենք, որովհետև ծավալները շատ են ու ժամանակատար գործ է կոյուղագծեր փոխելը »,- shantnews-ին ասել է «Վահագն և Սամվել» շինընկերության տեղամասի պետ Արտաշես Առաքելյանը:
Այսինքն փողոցաշինական ծրագրի առաջին փուլի ընթացքի պատմությունը կրկնվում է երկրորդ փուլում․նորից նախագծերի ու ժամկետների փոփոխություն: Ու սա ՎԶԵԲ ծրագրի երկրորդ փուլի միայն առաջին մասն է: Երկորդ մասում կայարանամերձ հրապարակն է ընդգրկված, որտեղ շինաշխատանքները դեռ չեն մեկնարկել:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...