Արայիկ Հարությունյանը մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+37.09 oC

Արայիկ Հարությունյանը մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին

08:51 26.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։
? Նախարար Ա.Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը,
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը,
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը
և այլք նախ մասնակցել են Եղիշե Թադևոսյանի՝ Էջմիածնի Ռ. Մելիքյան փողոցում գտնվող հայրական տան մոտ տեղադրված հուշատախտակի բացման արարողությանը։
? Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ նկարչի հայրական տան արտաքին պատն արդեն ունի տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
?Անվանի նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում, որտեղ բացվել է Ե.Թադևոսյանի անվանական ցուցասրահը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցասրահի բացման կապակցությամբ, Ա․Հարությունյանը, վստահություն է հայտնել, որ այն դառնալու է մարզի մշակութային կենտրոններից մեկը։ «Մեծանուն արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումները տոն են բոլորիս համար։ Ուրախ եմ, որ համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո նման փառատոն կազմակերպելու հնարավորություն ունենք։ Այս ցուցասրահի բացմամբ Էջմիածինը դառնում է Եղիշե Թադևոսյանի մեծարման մեկամյակի կարևոր կենտրոնը, ինչը բխում է մեր՝ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից։ Վստահ եմ, որ ցուցասրահ այցելելու են ոչ միայն էջմիածնի, այլև հանրապետության մյուս համայնքների բնակիչները։ Մեզ համար կարևոր է նաև փառատոնի ընթացքում իրականացնել կրթական ծրագրեր, քանի որ Եղիշե Թադևոսյան արվեստագետն այն օրինակն է, որը մենք ցանկանում ենք ունենալ կրթամշակութային ոլորտում․ նա իր տաղանդին գումարել է կրթություն ստանալու և իր արվեստը լավագույնս ներկայացնելու ջանքը»,- ասել է նախարարը՝ արվեստասեր հանրությանը կոչ անելով ակտիվորեն մասնակցել նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումներին։
??Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասել է, որ Եղիշե Թադևոսյանի հոբելյանին նվիրված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ «Ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել ցուցասրահի և հուշատախտակի բացման արարողությունները։ Կարծում եմ՝ անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված կրթամշակութային ծրագրերի պակաս չենք զգա»,- ասել է քաղաքապետը։
Ցուցասրահի բացմանը զուգահեռ թանգարանին կից այգում անցկացվել է պլեներ՝ Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ:
✅Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ այս միջոցառումները մեծ կարևորություն ունեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման և իմաստավորման տեսանկյունից: Մ․ Հակոբյանը ներկայացրել է, որ ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված են տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում մի շարք երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն, ընդ որում` դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ցուցադրության կարևոր մաս են նաև էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները:
?Միջոցառումն ամփոփվել է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ Եղիշե Թադևոսյանի 150 և հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված երեկոյով: Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կենդանի կատարման ներքո հյուրերը ծանոթացել են Եղիշե Թադևոսյանի՝ մինչ այսօր երբևէ չցուցադրված աշխատանքներին, որոնք տրամադրել էին Վահագն Գրիգորյանը և Մկրտիչ Պապոյանը՝ իրենց անձնական հավաքածուներից:
✅Հավելենք, որ Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը կիրականացնի կրթական ինտերակտիվ ծրագրեր և դասախոսություններ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 12.07.2025

SHANTNEWS

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախի

17:35 12.07.2025

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախի

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածի տարբեր թիրախներին։ Ցամաքային ստորաբաժանումները շարունակում են գործել Գազայի տարբեր հատվածներում: Մասնավորապես, Գազա քաղաքի Աշ-Շուջայա և Ազ-Զեյթուն շրջաններում նրանք ոչնչացրել են մի քանի դիտակետեր և պայթուցիկ սարքեր, որոնք վերջին երկու օրերի ընթացքում օգտագործվել են արմատական ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադ շարժումների զինված ստորաբաժանումների անդամների կողմից: Ցամաքային ուժերին աջակցել […] ...

Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում

17:25 12.07.2025

Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցում

Բելառուսի նախագահը կոչ է արել Մոլդովային չշտապել Եվրամիություն, քանի որ այնտեղ Քիշնևին ոչ ոք չի սպասում։ «Իմ խորհուրդը ձեզ հին քաղաքական գործչի խորհուրդ է. մի շտապեք որևէ միության մեջ մտնել, ձեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Դուք տեսաք, թե ինչպես էին եվրոպացիները սիրում, օրինակ, Ուկրաինան։ Հենց որ Ուկրաինան անցյալ տարի ցանկացավ հացահատիկ մատակարարել […] ...

Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

17:12 12.07.2025

Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Այցի մասին նախկինում չէր հայտարարվել։ Գործակալությունը նշում է, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Սիրիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Տեղեկությունների համաձայն՝ ալ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ […] ...

«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետ

17:00 12.07.2025

«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետ

Մոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

16:46 12.07.2025

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Միացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...

BACK_TO_TOP