19:10 26.09.2020
ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը ներկայացրել է Շիրակի մարզում նոր կորոնավիրուսի տարածման ներկա ցուցանիշները։Ըստ համաճարակաբանի մարզում նկատվում է վիրուսի ակտիվացում,ինչը պայմանավորված է նաև սուր շնչառական վիրուսների սեզոնայնությամբ։
«Ցանկացած վարակիչ հիվանդություն ունի սեզոնայնություն։Եթե աղիքային վարակների կամ վիրուսային հեպատիտների համար դրանք ամառ-աշուն սեզոնայնությունն ունեն,օդակաթիլային վարակների համար դա գարուն-աշուն-ձմեռ սեզոնն է։Գրիպի և գրիպանման հիվանդությունների շարքում մենք տարվա մեջ ունենում ենք երկու պիկ․օդակաթիլային վարակների պիկը սկսվում է փետրվարին և ավարտվում է ապրիլի կեսերին,երկրորդ սեզոնը սկսվում է սեպտեմբերի վերջին և ավարտվում է հիմնականում մայիս ամսին »,- նշել է Արմինե Անդրյանը։
Ըստ համաճարակաբանի աշնանային սեզոնին կան վիրուսով վարակվելու բոլոր նպաստավոր պայմանները ՝ մարդիկ հիմնականում գտնվում են փակ շինություններում,որտեղ օդափոխության խնդիր կա,նաև երիտասարդները հագնվում են ոչ սեզոնին բնորոշ ,ինչը մրսածության գործոնի բարձրացման և իմունիտետի անկման ֆոնի վրա կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել։
«Մենք համավարակի ծաղկման փուլում ենք,մարդիկ համարեցին,որ հիվանդությունը ավարտվել է,մեր վերապրոֆիլավորված հիվանդանոցները նորից անցում կատարեցին նախկին սպասարկմանը,բայց սա ժամանակավոր դադար է,մարդկանց զգոնությունը պակասեց,ինչը հանգեց նրան,որ ունենք բավականին սեզոնին ոչ բնորոշ բարձր ֆոն,որը վարակի աղբյուր է։Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդակաթիլային վարակները 9 տոկոսով ավելացել են»,-նշել է մարզի համաճարակաբանը։
Ըստ Արմինե Անդրյանի,այս ընթացքում թերախտորոշման գործընթաց է գնում,ինչը պայմանավորված է հիմնականում կրթական ոլորտում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ու թեստավորման անցկացմամբ։
«Թերախտորոշում է հիմա գնում,կենտրոնացել ենք էս հիվանդության վրա և բոլոր հիվանդներին նախ դիտում ենք որպես պոտենցիալ կորոնավիրուսային հիվանդ,բացառում ենք վարակը,հետո նոր մտածում ենք այլ հիվանդությունների մասին կամ դա անում ենք զուգահեռ»,-ասում է Արմինե Անդրյանը։
Հունվարից մինչ օրս մարզում կատարվել է 14500 թեստավորում,որից 13000 -ը մարզային լաբորատորիայում։Թեստավորվածներից դրական դեպքերը 2726-ն են ։Օրական թեստավորում են 210-ից 250 քաղաքացու։Իսկ որքանո՞վ են թեստերը որակյալ և արդյո՞ք հնարավոր են արդյունքների անճշտություններ լինեն․այս հարցին ի պատասխան համաճարակաբանը նշել է,որ թեստերը սխալվելու հավանականությունը հասցված է նվազագույնի և լաբորատորիայում նմուշառումները ստուգվում են համակարգչային տեխնիկայի միջոցով,որտեղ մարդկային գործոնը բացառված է։
«Մենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության 142 երկրների շարքում անցել ենք թեստերի կույր մեթոդով ստուգումների։Չի եղել մի դեպք,որ մեր բացասական թեստը այլ տեղ դրական արդյունք ունենա,թեստի արդյունքները 98 տոկոսով անառարկելի են,համակարգիչն է որոշում դրականը,գոյություն ունի կոր՝ նորմի կոր,որի մոտ գտնվող նիշը համարվում է դրական,սա մենք չենք որոշում,սա համակարգն է որոշում և թեստը առանց մարդկային գործոնի կիրառության է ստուգվում։Ցանկացած թեստ,որը մտնում է լաբորատորիա նույնականացվում է,անձնավորության և նմուշի համարները նույնականացվում են և այդ նմուշը լաբորատորիա է մտնում կույր մեթոդով և հետազոտողը չգիտի՝ դա ում նմուշն է»,- շեշտում է Արմինե Անդրյանը։
Ըստ մասնագետի,թեստերը որակի առումով ոչ մի խնդիր չունեն,անցնում են փորձաշրջան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատում է նրանց գործադրումը։Յուրաքանչյուր վերցված նմուշառում մասնագետները պարտադիր լաբորատորիայում ստուգում են 24 ժամվա ընթացքում։
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...