Յոթամսյա դադարից հետո Գյումրիի մարզադպրոցների  մարզիկները մարզադահլիճ են վերադարձել  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

Յոթամսյա դադարից հետո Գյումրիի մարզադպրոցների  մարզիկները մարզադահլիճ են վերադարձել 

20:05 26.09.2020

Պանդեմիայի պատճառով աշխարհում սպորտային կարևոր միջոցառումերի, առաջնությունների դադար էր։ Կարանտինային ռեժիմում արգելվեց մարզիկներին պարապել մարզադահլիճներում ,բայց արգելք չհանդիսացավ՝ մարզավիճակը պահպանելու համար մարզումները կազմակերպել բացօթյա ։Այժմ, երբ մարզադպրոցները վերադարձել են նախկին  մարզական առօրյային, ռեալ են գնահատում այն իրավիճակը , որն այսօր ունեն գրեթե բոլոր մարզադպրոցները։

Մայիսին՝ արտակարգ դրության պայմաններում, պարետատունը թույլատրեց մարզումներ անցկացնել  հավաքականի կազմի մարզիկների համար,իսկ հիմա  մարզադպրոց են վերադարձել  ծանրորդները, ըմբիշներն ու գեղարվեստական մարմնամարզուհիները։

«Աշխատանքային օրն սկսում ենք գրանցամատյանով, ջերմաչափումով։ Աշխատանքը շատացել է, որովհետև գալիս են երեխաները պարապելու, դրանից առաջ՝ ջերմաչափում, ստուգում ենք և եթե ջերմություն չունեն, նոր ուղարկում ենք դահլիճ»,-նշում է Գյումրիի ծանրամարտի դպրոցի բուժքույրը և հավելում՝ ամենօրյա աշխատանքային գրաֆիկում փոփոխությունը  մայիսի կեսերից է եղել։ Բուժզննության կարիք մարզիկներն ու մարզիչները նախկինում հազվադեպ են ունեցել:Գյումրիի ծանրամարտի դպրոցում Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն է մարզվում։ Ռեկորդակիր ծանրորդից ու ծանրամարտի հավաքականի անդամ երեք մարզիկներից բացի, մյուս մարզիկները ևս 7 ամիս բացօթյա մարզումներ են արել։  Մարզիչ Հակոբ Փիլոսյանը ասում է՝ ևս մեկ անգամ համոզվեցինք , որ մարզադահլիճ չգալը յուրաքանչյուր մարզիկի համար, լավ հետևանք ունենալ չի կարող։Առաջիկայում ծանրորդները մրցումներ չունեն, և մարզիչների հիմնական խնդիրը լավ մարզավիճակի վերադարձն է։

«Սկսել ենք մարզումները հենց էդ ուղով՝ ֆիզիկական, ուժային վարժություններով, որպեսզի կամաց-կամաց տղաները հետ գան իրենց նախկին տեսքին, դիրքին: Այս տարվա մեջ ոչ մի մրցում էլ չունենք, ուղղակի պատրաստվում ենք 21 թվի համար: Հուսանք, որ 2021 թվին մեր բոլոր մրցումները լինելու են, և մենք մասնակցելու ենք: Դրա համար էլ հիմիկվանից տեմպով սկսել ենք մեր մարզումները»,-նշեց ՀՀ վաստակավոր մարզիչը։

Մարզական եռուզեռ է նաև Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցում:Տարբեր դահլիճներում մարզվում են ծանրորդները, ըմբիշներն ու գեղարվեստական մարմնամարզուհիները:

18 տարեկան Մերին 3 տարի է, որ ծանրամարտով է զբաղվում։ 3 տարվա փորձի համար պոկում վարժությունում 75 կիլոգրամ արդյունքը լավ ցուցանիշ է համարում։Խիստ սահմանափակումների վերացումից հետո, առաջին անգամ է վերադարձել մարզադպրոց։ Մարզավիճակը պահպանելու համար նախորդ ամիսներին տան պայմաններում ու դրսում ընդհանուր ֆիզիկական վարժություններով է մարզվել

«Շատ մեծ նշանակություն ունի էս դահլիճում մարզվելը, դրսում ձող չունեինք , քարեր չունեինք ծանրամարտի, որպեսզի պոկում անեինք, հրում անեինք, դրա համար էլ օգուտ չի տալիս մեզ, ինչպես զալում պարապելը»,-նշում է Մերի Թումասյանը:

Մերիի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը համակարծիք է իր սանի հետ․

« Ծանրամարտի մեջ մեկ օր բացակայելն էլ իր վատ ազդեցությունն ունի: Ծանրամարտով զբաղվող բոլոր մարզիկներն էլ գիտեն, որ երկարատև դադարը շատ վատ է»,-ասում է Մերիի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը։Սահմանափակումների շրջանում մարզական իրադարձություններով հագեցած էր ըմբիշների առօրյան: Օգոստոսին  Բուլղարիայում մասնակցեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան , իսկ Երևանում էլ Հայաստանի երիտասարդական առաջնություններին ։ Երկու մրցումներից Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիկները լավ արդյունքներով են վերադարձել։«Ռազմիկ Քուրդյանը նախորդ ամիս աշխարհի պատանեկան փոխչեմպիոն դարձավ, հաղթեց երիտասարդների առաջնությունը՝ Հայաստանում և պատրաստվում է դեկտեմբերին մասնակցել աշխարհի առաջնությանը Սերբիայում: Հիմա ոգևորված մտել ենք դահլիճ, շարունակենք մեր անելիքները»,-նշեց ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Գասպարյանը:Լավ մարզավիճակն ապահովելու համար վերականգնման լուրջ աշխատանքներ են սպասվում գեղարվեստական մարմնամարզուհիների համար։ Մարզիչները նախնական շրջանում հեռավար պայմաններում են աշխատել մարմնամարզուհիների հետ։ Բայց այն արդյունքը չի տվել , ինչ գեղարվեստական մարմնամարզության մեջ մարզիչներն ակնկալում են ։Գյումրի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը  խոստովանում է , որ 2020 թվականի  մարզական տարում արդյունքների մեծ կորուստ ունեցան։  Հիմնականում պատանի մարզիկների կարիերայի վրա վատ ազդեցություն ունեցավ։

«Մեր բոլոր մարզիկները դարձել էին թեթև ատլետներ, բոլորը վազում էին, դրսում էին կազմակերպում, տներն էին կազմակերպում, չի ստացվում պրոֆեսիոնալ սպորտի համար։ Բայց էսօր արդեն վերադարձել ենք ամենօրյա մարզումների, բնականաբար, փոքր խմբերով, պահպանելով մանրակրկիտ բոլոր հակահամաճարակային կանոնները»,-ասում է Արտաշես Ներսիսյանը:

Ըստ մարզիչների 2020 թվականի մրցաշարերին մասնակցելու համար մարզիկներն ունեցել են  գերազանց պատրաստվածություն և ակնկալում էին , որ տարբեր մարզաձևերից Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից մարզական քաղաք մեդալներ էին գալու։ Այդ սպասումներն այժմ տեղափոխվում են 2021 թվական, եթե համավարակը չխանգարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP