«Ես Արցախն եմ․Շիրակ»․Արցախի ժողովրդին ու առաջնագծում տղաներին աջակցելու համար նախաձեռնություն է մեկնարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

«Ես Արցախն եմ․Շիրակ»․Արցախի ժողովրդին ու առաջնագծում տղաներին աջակցելու համար նախաձեռնություն է մեկնարկել

20:38 28.09.2020

Այսօր ողջ օրվա ընթացքում Շիրակի մարզի բնակիչները  որպես աջակցություն Արցախին ու սահմանին կռվող տղաներին Հայորդաց տուն էին  բերում առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ։Նախաձեռնությունը կրում է  «Ես Արցախն եմ․Շիրակ» խորագիրը։

«Նախաձեռնությունը կրում է «Ես Արցախն եմ․Շիրակ» անունը,որովհետև էս պահին մեզանից յուրաքանչյուրը Արցախ է և կապ չունի Հայաստանի որ մարզում ենք մենք ապրում,յուրաքանչյուրս էսօր մեր հայրենիքի պաշտպանության զինվորն ենք ՝ ռազմաճակատում,թե թիկունքում»,-ասում է Գյումրիի Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը։

Քաղաքացիները բերում էին  հիմնականում չոր սնունդ,պահածոներ,ալյուր,հագուստ, գուլպաներ ու հիգիենայի պարագաներ։Գյումրիում գործող արտադրական ընկերությունները ևս ցուցաբերում են իրենց աջակցությունը։

«Քաղցրավենիք ենք բերել,մանկական հագուստ,կրուպեղեն և առաջին անհրաժեշտության բաները»,-ներկայացնում էին նախաձեռնությանը միացած մարդիկ ։«Ընտանիքիս հետ  ինչ որ անհրաժեշտ է զինվորներին դա ենք բերել՝ ծխախոտ,թեյ ,մսեղեն ՝ պահածոյի տեսքով։Ծառայող զինվոր ունենք ,թե ոչ  նշանակություն չունի,մեր եղբայրներն են,մեր հարազատներն են,ոչ մի տարբերություն չկա»,-նշեց  գյումրեցի տղամարդը։Օգնությունցուցաբերողների թվում էին նաև  Վաշինգտոնից ու Գերմանիայից Գյումրիում գտնվող մեր հայրենակիցները,որոնք պատրաստ էին հոգալ հավաքված սնունդն ու  պարագաները Արցախ ուղարկելու  տրանսպորտային ծախսերը։«Սեպտեմբերի սկզբին եկա Գյումրի Վաշինգտոնից ,հիմա պատերազմի մեջ է իմ երկիրը  ես պետք է ինչով կարող եմ օգնեմ իմ ժողովրդին ու Արցախին։Ունենք մոտավոր պատկերացում ,թե մեր զինվորները ինչի կարիք ունեն,խորհրդակցում ենք պատկան մարմինների հետ։Էս պահին կա տեքստիլ արտադրատեսակների պահանջարկ,ներքնահագուստի, գուլպաների ,ծխախոտի ,վառելիքի կարիք։Իմ  հայ ընկերները Վաշինգտոնից կապվել են մեզ հետ ու իրենց աջակցությունը հայտնել,կազմակերպվել է հանգանակություն,որի հասույթը կտրամադրվի Արցախին»,- իր նախաձեռնության մասին  պատմեց  ԱՄՆ-ում ապրող գյումրեցի Արման Գոմցյանը։Հավաքված սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները, որոնք  նախատեսված են արցախցիների համար տեղավորում են արկղերում, դրանց մեջ կան նաև  դեղորայք ու  ներարկիչներ։ Առաջին անհրաժեշտության պարագաների  ցուցակը հրապարակվել էր  պատկան կառույցների պաշտոնական կայքերում։

«Պարտադիր նայում ենք ժամկետները ,հավաքագրումից հետո  հատկապես դեղորայքը ,որի անհրաժեշտությունը այս պահին շատ կա,պետք է համակարգող կազմակերպությունների հետ չճտվի,ուղարկվի իրենց և իրենք կազմակերպեն մնացած հարցերը »,- նշեց Աստղիկ Եդիգարյանը։Նախաձեռնությանը միացած քաղաքացիների մեջ կային նաև այս պահին  սահմանին  գտնվող ժամկետային զինծառայողների  ու սպաների հարազատներ ու ընկերներ։Նրանցից մեկն էլ SHANTNEWS.am-ին հուզված պատմեց , որ երեկ սահմանին մ զոհված սպա Գեորգի Լյովայի Մինասյանի հարազատն է։ Գևորգը Հառիճ գյւողից էր ,20 տարի ծառայում էր   Ազգային բանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

16:54 11.05.2025

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

Շրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական ​​տրանսպորտային […] ...

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

16:46 11.05.2025

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

16:35 11.05.2025

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […] ...

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

16:13 11.05.2025

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել: ...

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

16:06 11.05.2025

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է. «Դրա մասին կհայտարարվի»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […] ...

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

15:56 11.05.2025

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […] ...

BACK_TO_TOP