20:20 28.09.2020
ՀՀ դիվանագիտական ամբողջ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հակադարձման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախորդ օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ այլ երկրների իր գործընկների հետ։ Վարչապետ Փաշինյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ»,- ասաց Նաղդալյանը։
Նաղդալյանը նշեց, որ այս հեռախոսազրույցները պետք չէ ընկալել որպես մեկանգամյա գործողություններ, այլ դրանք շարունակական կապ են միջազգային հանրության հետ՝ ներկայացնելու իրադրությունը, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու վտանգները։ Նաղդալյանի փոխանցմամբ՝ այս պահին ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության խաթարմանն ուղղված ջանքերը։
«Բախվելով միջազգային հանրության միանշանակ դիրքորոշմանը՝ պաշտոնական Բաքուն սկսկեց դիմել իր ավանդական գործիքակազմին, այն է՝ կեղծ լուրեր տարածելով, թե հայկական կողմն է առաջինը նախաձեռնել քայլերը։ Նշեմ, որ այս գործիքակազմին առաջին անգամ չէ, որ առերեսվում ենք»,- ասաց Նաղդալյանն ու ավելացրեց՝ հայկական կողմն ունի անհերքելի ապացույցներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները»,- ասաց նա։
ԱԳՆ խոսնակն ասաց, որ այս անգամ Արցախի նկատմամբ ագրեսիան ուղեկցվում է երկու առանձնահատկությամբ․ նախ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից, ու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարց է դրվել, երկորրդ՝ մենք առնչվում ենք Թուրքիայի քաղաքական ռազմական ղեկավարության կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության որակական փոփոխության հետ, երբ ադրբեջանցիների հետ կողք կողքի կռվում են թուրք փորձագետներն ու կիրառում ռազմական տեխնիկա՝ ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր։
«Մենք ունենք նաև տվյալներ Թուրքիայի կողմից Մեձավոր Արևելքի որոշ շրջաններից օտարազգի զինյալ ահաբեկիչների հավաքագրման ու Ադրբեջան տեղափոխման մասին։ Սրան գումարվում է այն, որ Թուրքիան լիարժեք քաղաքական ու քարոզչական աջակցություն է տրամադրում ադրբեջանական կողմին։ Սա մեզ թույլ է տալիս պնդելու, որ հայ ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինիքի դեմ»,- հայտարարեց Նաղդալյանը։
10:07 17.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
10:00 17.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...