«ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգուն համապատասխան՝ ես շեշտել եմ Ֆրանսիայի, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, անաչառ կերպով իր դերը ստանձնելու վճռականությունը՝ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու և Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո առանց նախապայմանների բանակցությունների անհապաղ վերսկսման հարցում», – նշել է նա:
Ինչպես նշել են գերատեսչությունում, Լը Դրիանն այդ զրույցների ընթացքում կրկին կոչ է արել կողմերին անհապաղ ու առանց նախապայմանների դադարեցնել ռազմական գործողությունները:
Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների երկարացումը կհանգեցնի միայն զոհերի քանակի ավելացմանն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ինչպես նաև էսկալացիայի վտանգի, որը կարող է դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողությունից: «Ես զգուշացրել եմ զրուցակիցներիս հակամարտության միջազգայնացման վտանգի մասին»,-ընդգծել է Լը Դրիանը: