Ուզում եմ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի, բայց ոչ ադրբեջանցիների դեմ․ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Ուզում եմ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի, բայց ոչ ադրբեջանցիների դեմ․ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին

15:42 04.10.2020

Արցախի Հանրապետության նախագահը կոչ է արել սփյուռքում և Հայաստանում ապրող հայրենակիցներին՝ նշելով, որ սա սրբազան պատերազմ է, Հայրենական պատերազմ է և ցանկություն է հայտնել, որ շարունակվի ազգային համախմբվածությունը, առաջին հերթին՝ օգնելու բոլոր տարհանվածներին։

«Ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետև այսօր քան երբևէ, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, վճռական ու վճռորոշ է։ Ուզում եմ, որ այդ աջակցությունը շարունակի մնալ։ Ուզում եմ պայքարենք բոլորս միասին Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների դեմ։ Ես ուզում եմ մեր հայերը գիտակցեն, որ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին, որովհետև, այո՛, նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում են, տառապում են, որովհետև այս ամբողջի պրոբլեմները , հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու։ Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին, դրա համար մենք պետք է պայքարենք միասնական, աշխարհով մեկ Ադրբեջանի իշխանության դեմ, և այդ պայքարի ձևերը դուք գիտեք։ Պայքարեք քաղաքակիրթ եղանակով այս փուլում, բայց նշում եմ՝ այս փուլում։ Ես նշել եմ , որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, սիրելի հայրենակիցներ, համախմբվածության առումով  և, ուզում եմ, որ պատրաստ լինենք առաջին հերթին, մեր կյանքի գնով պաշտպանելու մեր հողը, մեր հայրենին և մեր սերունդների ապագան։ Հաղթանակը մերն է լինելու՝ չկասկածեք»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

BACK_TO_TOP