17:48 05.10.2020
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով պատերազմական վիճակի մասին, չթաքցնելով նշեց, որ տեղ-տեղ ընթանում են ծանր մարտեր․ որոշ տեղերում Արցախի ՊԲ-ը հստակ վստահ կերպով վերահսկում է վիճակը, որոշ տեղերում վիճակը բավականին ծանր է։ Այնուհետև, նաև անցավ բուն ասելիքին՝ մարտակոչով դիմելով հատկապես վերջին տարում զորացրված մեր զինվորներին։
«Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետային զինծառայությունն ավարտած, զորացրված և քաղաքացիական կյանքում գտնվող մեր զինվորներին։ Գիտեք, որ Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված և, հիմա մարդիկ կանչվում են զորակոչի, զորահավաքային խնդիր են լուծում։ Խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները ենթակա չեն զորակոչի և, խնդիրն այն է, որ գործնականում (չգիտեմ՝ օրենքն ինչու է այսպես գրվել, ես դա նոր եմ իմացել) ամենամարտունակ մեր մոբիլիզացիոն ռեսուրսն են։
Խնդիրն այն է, որ հայրենիքն այսօր ունի այդ մարդկանց կարիքը։ Տղե՛րք, հայրենիքն ունի այսօր ձեր կարիքը, որովհետև ես արդեն ասել եմ, որ սա մի նոր Սարդարապատ է, ես արդեն ասել եմ, որ սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն է։ Եվ այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից՝ բառիս բուն իմաստով։ Եվ, եթե մենք ոտքի չկանգնենք, մենք բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության։ Այսօր Հայաստանի քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ, ՀՀ քաղաքացին պիտի կարողանա պաշտպանի իրեն։
Այս պահից սկսած թող վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները առանց մեծ կուտակումների ներկայանան կենտրոնական զինկոմիսարիատ։Այն անձինք, ովքեր պահպանել են իրենց զինվորական զգեստները, թող միանգամից մոտենան զինվորական հագուստով:Ինչ խնդիրներ կկատարեք, որտեղ կկատարեք այդ խնդիրները, դա արդեն կկազմակերպի հրամանատարությունը։ Ձեզնից էլ որոշակի հրամանատարական օղակներ կձևավորվեն։
Խոսքը ոչ թե ուղղակի ծառայության մասին է, այլ կենաց-մահու կռվի մասին։ Եվ ես հավատում եմ, որ մենք իրար հետ կկարողանանք այդ կռիվը տալ և հաղթանակն ապահովել այս պատերազմում ՀՀ-ի, Արցախի։ Տղե՛րք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- իր ուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը։
10:54 17.06.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
10:42 17.06.2025
ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծըԱզգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...
10:35 17.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասինԻսրայելի բանակը Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ սպանել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Շադմանիին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են իրանական ռեժիմի բարձրաստիճան ռազմական հրամանատարի։ Ճշգրիտ հետախուզական տվյալներ ստանալուց հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարձակվել են Թեհրանի սրտում գտնվող շտաբ-բնակարանի վրա և սպանել Ալի […] ...
10:25 17.06.2025
Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս ԱդորյանԱրգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...
10:14 17.06.2025
Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել ենԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ […] ...
10:07 17.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...