14:38 22.06.2018
Մեկ ամսվա մեջ արդեն երրորդ անգամ ջերմուկցիներն այսօր առավոտյան փակել են դեպի Ամուլսար գնացող ճանապարհը: Այս մասին հաղորդում է Armradio-ն:
Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը նշել է իրենց պահանջը. «Առավոտյան վեցին փակել էինք դեպի Ամուլսար գնացող բոլոր ճանապարհները: Այն սար է, հանքավայր չի դեռևս: Մենք երկու անգամ գնացել ու հանդիպել ենք կառավարության հետ: Հասկանում ենք, որ շատ խնդիրներ կան բոլոր մարզերում: Այս խնդիրը նման չի որևէ այլ քաղաքի պրոբլեմի հետ: Սա մարզպետի ու քաղաքապետի խնդիր չի: Սա ամբողջ Հայաստանի գլխին ծառացած մի մեծ խնդիր է: Եթե հանքը շահագործվի, ամբողջ Հայաստանը լուրջ խնդրի առջև կկանգնի: Նոր մարզի վարչության պետն էր եկել, փորձում էր համոզել, որ բացենք: Բայց մենք մեր որոշման մեջ հաստատ ենք, չենք բացելու, մինչև հանքի շահագործումը չդադարեցվի»:
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության փոխտնօրեն Արմեն Ստեփանյանը հարցին՝ դիտարկում են արդյոք հանքավայրի շինարարության ու ընդհանրապես հանքի շահագործման դադարեցման հարց, թե ոչ, պատասխանել է.
«Մենք մեր ընկերությունում, իհարկե՝ ոչ: Երբ ասում եք, որ ջերմուկցիները փակել են ճանապարհը, պետք է ճշտում մտցնել՝ չհնչի ամբողջ համայնքը, բոլոր մարդիկ: Դա իրական չէ: Կան մարդիկ, որոնք, այո դեմ են և ճանապարհը, որ փակել են, դրա մասին է վկայում: Բայց մի ստվար, մեծ զանգված մարդկանց կողմնակից է, կամ չեզոք: Աշխատանքները պետք է շարունակվեն: Կառավարության ամենաբարձր մակարդակով ասել են, որ պետք է ստուգումներ լինեն, մենք սպասում ենք այդ ստուգումներին: Ինչքան շուտ լինի, այնքան ավելի լավ: Մենք վստահ ենք, որ մենք մեր աշխատանքները իրականացնում ենք պատշաճ ձևով»:
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...