Ազգերի լիգայի Ա լիգայի 4-րդ խմբի 4-րդ տուրում Ուկրաինայի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել:
Ուկրաինայի հավաքականը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել խմբի առաջատար Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Խաղի միակ գնդակը 76-րդ րոպեին խփել է Վիկտոր Ցիգանկովը: