22:43 16.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին, որի թարգմանությունը ներկայացվում է ստորև.
Libération – Պարոն վարչապետ, ինչո՞ւ չի գործում հրադադարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Չնայած հայտարարությունն ընդունվել է համատեղ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Որովհետև դեռ հնարավոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակային հայտարարեց, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ առանց Թուրքիայի միջամտության այս պատերազմը չէր սկսի, որովհետև Թուրքիան է Ադրբեջանին քաջալերել հարձակվել: Հարձակմանը մասնակցում են և մասնակցել են թուրքական ստորաբաժանումներ: Պատերազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցում են թուրք բարձրաստիճան զինվորականներ, և Թուրքիան է, որ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ղարաբաղյան հակամարտության գոտի և նրանց ներգրավել Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակմանը:
Եվ սա պատահական չէր: Որովհետև այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է, մասնավորապես, Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Դա ծավալապաշտական և կայսերական քաղաքականություն է: Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք:
Libération – Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է: Եվ ես ուզում եմ ընդամենը մեկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից հետո առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, գյուղերի բնակավայրերի հրթիռակոծությունը հնարավոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանության բանակը որոշել է պատասխանել: Եվ այդ պատասխանից հետո Ստեփանակերտն այլևս չի ռմբահարվում: Համենայնդեպս, դրան հաջորդած օրերին:
Libération – Դա՞ է պատճառը, որ վերջերս կոչ արեցիք կամավորներին միանալ ճակատին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Որովհետև սա ուղղակի քաղաքական պատերազմ չէ: Սա հայ ժողովրդի ցեղասպանության փորձ է: Եվ հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն պաշտպանի, ինչպես և ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ցանկացած ժողովուրդ: Հիմա՝ առավել ևս այս իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության: Այն, ինչ անվանվում է remedial secession: Որովհետև ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որը կլինի Ադրբեջանի հսկողության ներքո:
Libération – Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան:
Libération – Իսկ ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոտավորապես նույնը: Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում:
Libération – Հակամարտության սկզբնավորումից 30 տարի անց Հայաստանը համաձա՞յն է բանակցությունների և ի՞նչ պայմաններում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք Մոսկվայում այդ համաձայնությունը ձեռք ենք բերել, և այնտեղ հստակ նկարագրված է: Իհարկե, մենք պատրաստ ենք բանակցությունների: Եվ եթե սա լիներ զուտ Ղարաբաղի հարց, բանակցություններն արդեն սկսված կլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ նրանցից մեկի միջնորդությամբ: Ինչո՞ւ չեն սկսում: Որովհետև Թուրքիան տարածաշրջանը վերաձևելու և տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու խնդիր է լուծում:
17:30 22.08.2025
Ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ17:30 22.08.2025
Ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ«Բարսելոնան» ու Ժյուլ Կունդեն նոր պայմանագիր են կնքել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: «Բարսելոնայի» երկրպագուները միշտ էլ լավ են վերաբերվել ինձ: Հույս ունեմ՝ նրանց ավելի հաճելի պահեր կպարգևեմ ապագայում»,- ասել է Կունդեն: Ժյուլ Կունդեն կատալոնական թիմում հանդես է գալիս 2022 թվականից: Ֆրանսիացին «Բարսելոնայի» հետ դարձել է […] ...
17:19 22.08.2025
Պուտինի և Զելենսկու հանդիպում ծրագրված չէ. ԼավրովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում ծրագրված չէ, Ռուսաստանի առաջնորդը պատրաստ կլինի դրան, երբ դրա օրակարգը հայտնվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հանդիպումը նախատեսված չէ: Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այս օրակարգը ընդհանրապես պատրաստ չէ», – ասել է […] ...
17:10 22.08.2025
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք սեպտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիության ստանալու դիմումների համար պետական տուրք չեն վճարիՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 ստորաբաժանումներում․ բոլոր մարզային բաժիններում, մայրաքաղաքի Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում այս տարի կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղից […] ...
17:00 22.08.2025
Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ․ Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Օլիմպիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ: Դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում: Կփորձենք նույնկերպ տրամադրվել նաև այդ խաղին: Ունենք մեկ շաբաթ լավ մարզվելու, ավելի լավ պատրաստվելու պատասխան խաղին», – ընդգծել է Պերկովիչը: ...
16:49 22.08.2025
Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզումՎայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի […] ...
16:40 22.08.2025
Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են հրացաններ, ինքնաշեն ատրճանակ, նռնակ, 100 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի […] ...