Թուրքիայի ներգրավումը հայերի հետ հակամարտության մեջ արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում. Անն Իդալգո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Թուրքիայի ներգրավումը հայերի հետ հակամարտության մեջ արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում. Անն Իդալգո

15:54 19.10.2020

«Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի ռեժիմը խաղում է ազգայնական ոգու վրա: Նա ժխտում է Հայոց ցեղասպանության իրողությունը և, կարծես, խրախուսում է Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկական զտումը»,- Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում, «ինչպե՞ս որակել Էրդողանի ռեժիմի բացահայտ ներգրավումը հայերի դեմ այս հարձակմանը ցեղասպանությունից 100 տարի անց» հարցին ի պատասխան` ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Ամեն անգամ, երբ գնում էի Երևան, ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել միլիոնավոր զոհերի հիշատակին և ամեն անգամ զարմանում էի այն մեխանիզմների վրա, որոնք հնարավորություն են տալիս պլանավորել և իրականացնել մարդկության դեմ նման հանցագործություններ: Ենթադրվում է, որ այդ մեխանիզմներից մի քանիսը կարելի է վերագրել ժամանակին: Բայց յուրաքանչյուր ցեղասպանության ժամանակ, և ես դրանցից երկուսի ժամանակաշրջանում եմ ապրել (Կամբոջա և Ռուանդա), գործում են նույն սատանայական մեխանիզմները. ժխտումը, համակարգված ոչնչացման ցանկությունը, անպատժելիության զգացումը և ճշմարտության յուրացումը՝ հանուն մահացու գաղափարախոսության»,- նշել է Փարիզի քաղաքապետը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք դեռ այդ կետին չենք հասել, բայց կարող ենք հասնել, և ես հատուկ զգոնություն եմ ցուցաբերում»,- ասել է Իդալգոն՝ նշելով, որ Թուրքիայի ներգրավումը հայերի հետ հակամարտության մեջ, ցավոք, արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP