Միջազգային կառույցները պետք է արձանագրեն ողջ եղելությունը՝ ֆիզիկապես լինելով Արցախում․ ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Միջազգային կառույցները պետք է արձանագրեն ողջ եղելությունը՝ ֆիզիկապես լինելով Արցախում․ ՀՀ ՄԻՊ

00:35 20.10.2020

Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ արման Թաթոյանը։
«Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք:
Պետք է ապացուցել, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, մոր իրավունքը խաղաղ երկնքի տակ դաստիարակելու կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որևէ մեկը չի վերացրել. որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա և վերջ!»,- գրել է նա։
Mass destructions and atrocities committed by Azerbaijani armed forces in Artsakh (Nagorno Karabakh) are consequences of international and especially human rights organizations continuous denials to visit Artsakh, despite numerous calls, invitations and earnings from our side. They have to document all these violations physically being in Artsakh; they have to see and perceive everything in person.
It is time to prove that the principle “No one should be left behind and no human right ignored” being stated at very high levels, is not just a nice expression and an illusion, but a principle that protects real people in real life.
It is time to show that no one has canceled the right of a child to enjoy happy childhood; mother’s right to grow up her child in peace and the right of grandmothers and grandfathers to their lives in dignity; that no political reason can affect human rights protection.
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 22.07.2025

SHANTNEWS

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

17:52 22.07.2025

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

17:27 22.07.2025

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

17:15 22.07.2025

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

17:03 22.07.2025

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

Հունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...

BACK_TO_TOP