Հեռացրեք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել. La Casa de Papel սերիալի հայ աստղ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Հեռացրեք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել. La Casa de Papel սերիալի հայ աստղ

15:47 20.10.2020

Իսպանական հայտնի «La Casa de Papel» սերիալի հայկական արմատներով աստղ Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձ է հրապարակել՝ աշխարհին տեղեկացնելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա։ Դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի և Ալիևի Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու։ Դա ավելին է, քան պատերազմ»,- նշել է դերասանը։ Նա շեշտել է, որ հակառակորդի շարքերում են վարձկաններ, ահաբեկիչներ, «որոնց վարձել են, որպեսզի նրանք սպանեն թե՛ հայ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին»։

«Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմ։ Հայաստանը մտադիր չէ զավթելու և ոչ էլ կոտորելու կամ պատերազմելու որևէ մեկի հետ։ Կա 3 միլիոն հայ, որոնք միակ բանը, որ ուզում են՝ ապրել խաղաղ և բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք։ Սակայն նույնիսկ հայ ժողովրդի տառապած, արյունոտ և ողբալի ողջ պատմության ընթացքում նրանք չեն կարողացել խլել մեզնից մեր ժպիտը, երազանքները, ուժը և կամքը։ Եվ ոչ էլ կարողացել են խլել մեր միասնականությունը, համախմբվածությունը և արյան կանչը։ Նրանց դա չի հաջողվել, չի հաջողվում և չի էլ հաջողվի։ Չեք կարողանա»,- նշել է Հովիկ Կեուչկերյանը։

Դերասանը նշել է՝ հենց այս պահին Էրդողանն ու Ալիևը փորձում են նորից էթնիկ զտումներ սկսել։ Նա միջազգային հանրությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Ռուսաստանին և ՄԱԿ-ին կոչ է արել վերջ հայտարարություններին, մտադրություններին և լոկ խոսքերին. ժամանակն է գործելու և հնարավորինս արագ։

«Կտրուկ և վերջնականապես կանգնեցրեք Էրդողանին, արմատախիլ արեք նրան մեկընդմիշտ։ Հեռացրեք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել։ Եթե ոչ, ապա վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք գործ ունենալու ձեր իսկ «Ադոլֆ Հիտլերի» հետ 21-րդ դարում։ Մինչ դուք որոշումներ եք կայացնում, հայերը կռվում են, դիմադրում և պաշտպանվում։ Ես պնդում եմ, որ նրանք պաշտպանվում են։ Պայքարում են հանուն մեր հավատալիքների, մեր մշակույթի, մեր պատմության, մեր ընտանիքների, մեր տների, մեր զավակների, մեր տարեցների, մեր նախնիների և մեր փոքրիկ հայկական հողի»,- ասել է Կեուչկերյանը՝ ընդգծելով, որ դա գոյության պայքար է։

«Քանի դեռ կա գեթ մեկ հայ՝ ոտքի վրա կանգնած, որն ընդունակ է զենք վերցնել և շարունակել պայքարել հանուն իր հայրենիքի, հանուն մեր սիրելի հայ հողի, մենք կշարունակեք պայքարել մինչև վերջ։ Երբեք չենք հանձնվի։ Երբեք չենք նահանջի և չկասկածեք՝ միշտ էլ հայը կանգնած է լինելու և շարունակելու է պայքարը։ Ես ուզում եմ ուղարկել իմ ողջ էներգիան, իմ ամբողջ ուժը, հիացմունքս, հարգանքս, իմ ամբողջ սերը, իմ բոլոր աղոթքները Հայաստանի և Արցախի ողջ քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած և հերոսացած հայերին ու նրանց ընտանիքներին և բոլոր զինծառայողներին, որոնք այս պահին կրկին ատամներով պաշտպանում են մեր սուրբ հողը։ Իմ հայ քույրեր և եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի ձեզ»,- եզրափակել է դերասանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

16:50 22.07.2025

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

16:37 22.07.2025

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

16:24 22.07.2025

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

16:11 22.07.2025

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […] ...

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

16:00 22.07.2025

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […] ...

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

15:50 22.07.2025

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից  երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում լուրը հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից: «Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ […] ...

BACK_TO_TOP