«Լիդիան»-ի մոտեցումները չեն համապատասխանում միջազգային պրակտիկային. գիտնական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

«Լիդիան»-ի մոտեցումները չեն համապատասխանում միջազգային պրակտիկային. գիտնական

22:45 23.06.2018

Երբ մենք այցելեցինք Ամուլսարի հանքի տեղանք, պարզեցինք, որ հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունն արդեն ընդունում էր թթվային դրենաժի հնարավորությունը, ինչը վտանգավոր ռիսկեր է պարունակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետևանքով տարածաշրջանի ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից Էնն Մաեստը: Այս մասին հայտնում է news.am-ը։

Նա նշեց, որ երբ այցելել են հանքավայր, իրենց համար նոր բաներ են պարզել, որոնք չեն իմացել. Մասնավորապես, թթվային դրենաժի մասին սկզբում խոսք չի եղել. «Լիդիանը» ընդունում է, որ այդտեղ կա թթվային դրենաժի հնարավորություն, այդուհանդերձ մեր մոտեցումները շարունակում են մնալ տարբեր: Մենք շարունակում ենք ունենալ մտահոգություն, որ թթվային դրենաժի հնարավորությունը մեծ է, և եթե այդպիսի բան լինի մակերևութային և ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է և ջրերի մեջ է մտնելու:

Մենք համարում ենք, որ այս փոփոխությունները պետք է ներկայացվեն Հայաստանի կառավարությանը, ուսումնասիրվեն, և նոր շարունակվի ծրագրի արդյունահանման մասը: «Հնարավոր ռիսկերը, կարող են տևել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ»,-ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

19:39 30.04.2025

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

19:27 30.04.2025

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

Խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...

BACK_TO_TOP