22:49 23.10.2020
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ու իր գործընկերները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյանի նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Շերմանի պաշտոնական կայքում:
«Անցել է չորս շաբաթ, իսկ ադրբեջանական հարձակումը Արցախի վրա շարունակվում է։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ կասետային զինամթերքի կիրառումը, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: Ադրբեջանցի պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Արցախում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական խախտումներում իրենց դերակատարության համար»,- ասել է Շերմանը, նշելով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի ռազմական գործողությունները վերաճեն լայնամասշտաբ պատերազմի՝ ներառելով Ռուսաստանը և Թուրքիան:
Կոնգրեսականները հայտնել են, որ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ անհրաժեշտ է կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ: Նրանք նաև անընդունելի են համարել քաղաքացիական բնակչության թիրախավորումները:
Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆմուտքիվիզայինսահմանափակումներ ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում:
12:41 21.06.2025
Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...
12:35 21.06.2025
Հայաստանի հավաքականը Բիլի Ջին Քինգի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվել է ֆիննուհիներինԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը սկսել է պարտությամբ: Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջել է Ֆինլանդիայի թիմին: Ալինա Սողոմոնյանը պարտվել է Լաուրա Հիետարանտային՝ 1-6, 0-6, իսկ Անի Ամիրաղյանը` Անաստասիա Կուլիկովային՝ 0-6, 0-6։ Զուգախաղում էլ Սողոմոնյան-Կորնեևա զույգը պարտվեց Հիետարանտային և Բլոմկվիստին՝ 2-6, 2-6։ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ դիմակայությունը կանցկացնի […] ...
12:20 21.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
12:07 21.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...
11:59 21.06.2025
ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...