16:04 20.06.2025
Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433,428.1 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,179.9 հազար դրամ՝ Տեղեկատվական մոդուլային կենտրոնի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի հարակից տարածքում տեղակայման համար տարածքի չափագրություն, Մարտունու Ս․ Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի տանիքի մասնակի նորոգման ՆՆՓ:
Շինարարական աշխատանքների համար կհատկացվի 392,539.6 հազար դրամ՝ Երևանի հ․8 արհեստագործական պետական ուսումնարանի շենքի հիմնանորոգման ծավալների ավելացում, Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան N 1 արհեստագործական պետական ուսումնարանի շենքի հիմնանորոգման ծավալների ավելացում, Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի կառուցման ծավալների ավելացում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում արևմտյան աստիճանավանդակի հատվածում վերելակի տեղադրման աշխատանքներ, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի շենքի տանիքի, հուշ–տնակի նորոգման, տարածքի բարեկարգման աշխատանքների ծավալների ավելացում, Թվով 5 մանկապարտեզում մսուրային խմբերի ձևավորման համար նախատեսված տարածքների նորոգում (Երևանի թիվ 56 մսուր–մանկապարտեզ, Գյումրու «Ժպիտ» մսուր–մանկապարտեզ, Գյումրու «Հուսո առագաստ» մսուր–մանկապարտեզ, Վանաձորի թիվ 30 մանկապարտեզ և Վանաձորի թիվ 31 մանկապարտեզ): Անհրաժեշտ գույք ձեռք կբերվի հետևյալ հաստատությունների համար՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, Երևանի հ.91 հիմնական դպրոց, Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց, Մարտունու Մ․Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոց, Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց:
19:20 20.06.2025
Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...
19:14 20.06.2025
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարումՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...
19:10 20.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...
19:07 20.06.2025
Աբբաս Արաղչին ժամանել է ԺնևԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...
19:00 20.06.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...
18:50 20.06.2025
Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...