Կարևոր է ընդգծել, որ ռազմական գործողությունների առաջին փուլում ադրբեջանական բանակը կրել է լիակատար պարտություն․ Կ․ Սիվկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Կարևոր է ընդգծել, որ ռազմական գործողությունների առաջին փուլում ադրբեջանական բանակը կրել է լիակատար պարտություն․ Կ․ Սիվկով

23:55 25.10.2020

SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ:

-Կոնստանտին Վալենտինովիչ, արդեն գրեթե մի ամիս է, ինչ շարունակվում է պատերազմը։ Ինչպես շատ փորձագետներ են նշում, այն աննախադեպ է իր ծավալով, կիրառվող զինտեխնիկայի քանակով ու ծավալով։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

-Այդքան էլ չէ։ Ժամանակակից դասակարգման չափանիշներով այն համապատասխանում է ռազմական հակամարտությանը և ոչ ավելին։ Դա պատերազմ չէ։ Դա ռազմական հակամարտություն է՝ հաշվի առնելով ներգրավված ռազմական կազմավորումները։ Բայց պետք է նկատել, որ այդ պատերազմի բնույթը բավական խոսուն է։ Ադրբեջանը, տիրապետելով ավելի քան հնգապատիկ ավելի ուժերի ու միջոցների, գերազանցելով Հայաստանին մոբիլիզացիոն ներուժով, հաջող ռազմական գործողություն իրականացնել չկարողացավ։ Դա բավականին օրինաչափ է։ Մոտ մեկ ամսվա ռազմական գործողությունների ընթացքում գլխավոր հարվածի ուղղությամբ առաջխաղացումը չի անցնում մեկ տասնյակից քիչ ավելի կիլոմետրը, ինչը նշանակում է, որ առաջխաղացման տեմպը մեկ օրում միջին հաշվով 3 հարյուր մետրին է մոտ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Ադրբեջանի հարձակումը փաստացի ձախողվել է։ Սա ձախողում է, եթե այն դիտարկում ենք դասական ռազմագիտության տեսությամբ։

Դատելով լրատվամիջոցների հաղորդագրություններից՝ պարզ է դառնում, որ հարձակման հետագա ընթացքը խափանվել է ամբողջությամբ։ Չնայած, որ Հայաստանը  և Լեռնային Ղարաբաղը նույնպես կրում են զգալի կորուստներ, ադրբեջանական կորուստները, ըստ երևույթին, զգալիորեն շատ ավելի շատ են։

Կարևոր է ընդգծել, որ ռազմական գործողությունների առաջին էտապում Ադրբեջանական բանակը կրել է լիակատար պարտություն։ Ադրբեջանն անցել է հարձակման երեք խմբավորումներով երեք ռազմավարական ուղղություններով։ Հարձակումը կասեցվել է։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կազմավորումներն անցել են հակահարձակման՝ հետ մղելով հակառակորդին ելման կետեր։ Հետո թուրքական զինվորականների միջամտության շնորհիվ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները դարձան ավելի արդյունավետ։ Պետք է ենթադրել, որ դա պայմանավորված է երկու հիմնական գործոններով․ առաջինը Թուրքիայի միջամտությունն է ԱԹՍ-ների կիրառման տեսքով,  երկրորդ գործոնն էլ այն է, որ ադրբեջանական բանակի ղեկավարումը, առնվազն մարտավարական օղակում, իրականացնում է թուրքական հրամկազմը։

Անցած տարիների ռազմական հակամարտության փորձից ելնելով, հաշվի առնելով Ղարաբաղի համար հայ-ադրբեջանական նախկին ռազմական գործողությունները՝ լավ հայտնի է, որ ադրբեջանական բանակի գործառական և ռազմավարական հրամանատարական կազմի պատրաստվածությունը շատ ցածր է։ Մարտավարական օղակում փոքր-ինչ ավելի լավ է։ Ցածր է նաև ադրբեջանական բանակի զինվորների բարոյահոգեբանական վիճակը, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչի համար են պատերազմում։

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի զորքերն ավելի բարձր մակարդակի ռազմական պատրաստվածություն ունեն և ավելի ուժեղ բարոյահոգեբանական վիճակ։ Հենց դա էլ կանխորոշել է այն փաստը, որ ռազմական հակամարտությունը, որ սկսել է Ադրբեջանը, հասել է իր տրամաբանական ավարտին։ Հետագա ռազմական գործողությունները Ադրբեջանին կբերեն այնպիսի կորուստներ, որոնք սպառնալիք են հանդիսանում այդ երկրի ներքաղաքական կայունությանը և անգամ կարող են բերել ալիևների ռեժիմի անկման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

18:24 25.07.2025

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

18:12 25.07.2025

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

18:06 25.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...

SHANTNEWS

18:00 25.07.2025

SHANTNEWS

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

17:54 25.07.2025

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...

BACK_TO_TOP