Մենք առյուծի նման տղերք ունենք․ մենք նրանց պիտի պատշաճ գնահատանքի արժանացնենք․ Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Մենք առյուծի նման տղերք ունենք․ մենք նրանց պիտի պատշաճ գնահատանքի արժանացնենք․ Նիկոլ Փաշինյան

19:49 26.10.2020

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության համար։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

«Այսօր ամբողջ Հանրապետությունը պիտի այս ռեժիմի մեջ լինի, այսօր պիտի զինկոմիսարիատների առաջ տեղ չլինի՝ դիմակներով հերթեր գոյացած լինեն։ Շատ լավ է, կամավորագրումը գնում է, շնորհակալ եմ արձագանքած քաղաքացիներին, բայց ես ուրիշ բան եմ ասում՝ պիտի տեղ չլինի, 24 ժամ պիտի հերթեր լինեն, մարդիկ պիտի պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարել, որովհետև այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և չկա ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնել»,- նշել է վարչապետը և կանանց խնդրել քաջալերել տղամարդկանց, իսկ ցանկության դեպքում կանայք էլ կարող են ջոկատներ կազմել ու գնալ առաջնագիծ։

«Մենք պետք է արձանագրենք, որ մենք առյուծի նման տղերք ունենք։ Եվ մենք նրանց պիտի պատշաճ գնահատանքի արժանացնենք։ Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմն իր հետ բերում է քաոսային վիճակներ, և այլն։ Եվ մեր հանրության մեջ պիտի լինի այն տրամադրությունը, որ որևէ պատճառաբանությամբ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի։ Կարող են բերել որևէ պատճառ, բայց եթե մենք այս օրակարգի առաջ ենք կանգնած, պիտի համազգային կոնսենսուս ունենանք այս հարցի շուրջ։ Բոլոր այն մարդիկ, որոնք որևէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, այդ մարդիկ պիտի իմանան, որ իրենք արժանանալու են հանրային պարսավանքի, և որևէ պատճառաբանություն չի ընդունվելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

18:24 25.07.2025

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

18:12 25.07.2025

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

18:06 25.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...

SHANTNEWS

18:00 25.07.2025

SHANTNEWS

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

17:54 25.07.2025

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...

BACK_TO_TOP