10:59 31.10.2020
Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԹ կառավարությանը։
Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթից կստանան բժշկական պարագաներ, սնունդ և կունենան ավելի ապահով կացարաններ: Այսպիսով, ՄԹ-ն 1 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ փաթեթով ճգնաժամից տուժած խաղաղ բնակիչներին կտրամադրի խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ, վիրակապեր: Մարտերում տուժած անձինք, նաև երեխաները կստանան բուժում առողջապահական հաստատություններում կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքող անձանցից: Մեծ Բրիտանիայի աջակցությամբ մարտական գործողություններին մոտ գտնվող խոցելի համայնքներին կտրամադրվեն նաև ծածկոցներ, սննդամթերքի ծանրոցներ, հիգիենայի պարագաներ:
«Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթով ԼՂ հակամարտությունից տուժածներին կտրամադրվի կենսական նշանակության սնունդ, դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և փնտրել խաղաղ, բանակցային և քաղաքական լուծում, որն այնքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին»,- ասել է Դոմինիկ Ռաաբը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպն էլ երախտագիտություն է հայտնել տարածաշրջանում ԿԽՄԿ-ի ջանքերում ՄԹ-ի ներդրման համար: «Դոնորներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից ստացված բարձրորակ աջակցությունը ԿԽՄԿ-ին հնարավորություն է տալիս չեզոք, անկողմնակալ և անկախ գործունեություն իրականացնել՝ զինված բախումներից և այլ իրավիճակներին տուժածների համար»,- ասել է նա:
Հայտարարությունում նշվում է, որ ՄԹ աջակցությունը կօգնի բարելավել նաև ապաստարանները՝ տեղադրելով կամ բարելավելով ջրի բաքերը, սանհանգույցները:
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...
14:24 20.08.2025
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...