11:27 31.10.2020
Այսօր Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Վիճաբանությունը ծագել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչների միջև։ Երկու կուսակցություններն էլ ֆավորիտ են համարվում։
Քաղաքացիները ընտրության հնարավորություն ունեն 50 ընտրական սուբյեկտի՝ 48 քաղաքական կուսակցության ու 2 դաշինքի (բլոկի) միջև: Բացի կուսակցություններից, ընտրություններին մասնակցում են նաև անկախ պատգամավորներ:
Ալիք Մեդիան իր հերթին հայտնում է, որ Մառնեուլիում ընտրական օրվա մեկնարկի պահից ի վեր, ավանդույթի համաձայն, աղմուկ է: Այսպես, ընտրատեղամասերից մեկում մի քանի րոպեով դադարեցվել է ընտրությունների գործընթացը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դիտորդը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել իր աշխատանքն իրականացնել, ինչից հետո տարածքում մոբիլիզացվել են իրավապահ մարմիններ:
Մառնեուլիի շրջանի մեկ այլ ընտրատեղամասում հանձնաժողովի անդամն ընտրողին 3 քվեաթերթիկ է տվել 2-ի փոխարեն, իսկ տեղի ունեցածը հայտնաբերելուց հետո հայտարարել է, որ շփոթվել է:
Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են խառը՝ 120/30 ընտրական համակարգով: Ընտրողները կստանան 2 քվեաթերթիկ, որոնցից մեկում նրանք պետք է նշեն իրենց նախընտրած մեծամասնական թեկնածուին, իսկ մյուսում՝ կուսակցությանը:
16:16 19.06.2025
Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...
16:10 19.06.2025
Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...
16:00 19.06.2025
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […] ...
15:53 19.06.2025
Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»«Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիա տեղափոխվելը որակել է հարմարավետության գոտուց դուրս գալ: «Ես ընդունեցի մարտահրավերն ու դուրս եկա հարմարավետության գոտուց մի քանի տարի «Ինտերում» մնալուց հետո: Չկա այլ թիմ, որտեղ ցանկանում էի աշխատել: Ուզում էի փոխել մտածելուս ձևը, խաղային ոճը: Ցանկանում էի նոր ինչ-որ բան փորձել»,-ասել է Ինձագին: Սիմոնե Ինձագին 4 […] ...
15:46 19.06.2025
Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արարատ համայնքի «Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
15:36 19.06.2025
Ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքիցԹիվ 23 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Տեղեկացնում եմ, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։ Հարկ եմ համարում […] ...